00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացու աչքերով. ռուս զբոսաշրջիկը պատմում է Աշոտի բարության ու հայկական հպարտության մասին

© Sputnik / Arpi BeglaryanГегардский монастырь, Армения
Гегардский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն իր հյուրընկալ դռներն է բացում ոչ միայն զբոսաշրջիկների, այլև գործուղման եկած մարդկանց առաջ։ Նրանցից մեկն էլ Անաստասիա Ռոմանովան է, որ մեր երկիր է ժամանել Սանկտ Պետերբուրգից։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Աշոտ անունով տաքսիստը հոգատարությամբ է վերաբերվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից ժամանած Անաստասիա Ռոմանովային, որը Հայաստան էր եկել գործուղման։ Վարորդը նրան մեծ հաճույքով է ծանոթացրել մեր երկրի հետ։ Այդ մասին Անաստասիան պատմեց Sputnik Արմենիային։

Անաստասիան վաղուց էր ուզում Հայաստան գալ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Այստեղ չի հասցրել ընկերներ ձեռք բերել, բայց մեծ հաճույքով շփվել է բոլորի հետ։

«Հաճելիորեն զարմացրեց այն փաստը, որ բոլորը ռուսերեն էին խոսում, ընդ որում` շատ լավ։ Շատ օգնեց Աշոտ անունով վարորդը։ Ինձ շատ բաներ ցույց տվեց։ Հաճելի է, որ նույնիսկ տհաճ թեմաների մասին մարդիկ հումորով են խոսում, իրենց մասին կատակներ են անում։ Միակ բանը, որը զայրացնում էր, այն է, որ տղամարդիկ հանգիստ չէին տալիս», — ասաց զբոսաշրջիկը։

Նա Հայաստանում մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է անցկացրել, բայց հասցրել է կարծիք կազմել երկրի ու բնակիչների մասին։

«Ես հայերի մասին միայն լավ կարծիք ունեմ, վատ մարդու ընդհանրապես չեմ հանդիպել։ Հյուրանոցի անձնակազմն էլ շատ լավն էր, հաճելի մարդիկ։ Բոլորը շատ սիրալիր էին», — ասաց Անաստասիան։

Հայաստանի ճանապարհներին

Անաստասիան միայն մի բանից է դժգոհում։ Առաջին օրը ընկերոջ հետ մեքենա է վարձել Հայաստանում շրջելու համար, բայց մեծ դժվարությամբ է գտել իր ուզած վայրը։

«Ճանապարհներին վահանակները շատ քիչ էին, անհասկանալի էր` ինչպես է պետք գտնել անհրաժեշտ վայրը։ Միայն այն տեղերն էինք գնում, որոնք երևում էին ճանապարհից։ Ճանապարհային ուղեցույցների հարցն էլ է բարդ։ Եթե դրանք լինեին, գործը շատ կհեշտանար։ Մնացած օրերին տաքսով էի շրջում։ Շնորհակալություն Աշոտին, որ ինձ այսքան բան ցույց տվեց», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Պետերբուրգցի զբոսաշրջիկին շատ են տպավորել լեռներում ծվարած հայկական վանքերը, զարմացել է Խոր Վիրապի, Գեղարդի ու նաև Արագած լեռան գեղեցկությունից։

Я не специалист по монастырям, но меня неотвратимо тянет к сооружениям религиозной архитектуры. В Армении и вовсе нельзя игнорировать эту богатейшую часть культуры. Ещё одна жемчужина, удачно затерянная в горах. Красивее самого монастырского комплекса я ещё не видела, по расположению (по моему личному субъективному мнению) Хор Вирапу он проигрывает, хотя как можно соревноваться с Араратом? Монастырь Агарцин, расположенный в долине Иджеванского хребта, самая старая постройка датируется XI веком. Любой монастырь в Армении даже не даёт какого-то повода подумать, что вера — это заработок, в отличии современной нашей церкви. Всё очень скромно. Монастырь действующий. Нет разделения монастырей на мужские и женские, только один — Св. Гаяне является женским (это недалеко от Еревана). #armenia #ararat #армения #горы #гдетоарарат #travel #businesstrip #walking #newplace #land #ansient #mountains #interesting #mydreams #photo #erevan #гегард #юнеско #historical #cultural #place #history #дилижан #агарцин #haghartsin #haghartsinmonastery

Публикация от mellamory (@mellamory) Дек 4 2017 в 7:05 PST

Իհարկե, չի կարողացել անտարբեր մնալ նաև հայկական խոհանոցի նկատմամբ։ Հասցրել է համտեսել հայկական պանիրը, տոլման, փախլավան ու նռան հյութը։

Հպարտություն, արև ու Կասկադ

Անաստասիան ափսոսում է, որ բուն Երևանում ճարտարապետական հին կառույցներ չկան։

«Տաքսու վարորդն ինձ շրջեց հարուստների թաղամասով ու ասաց, թե ով որ հաստվածի պատասխանատուն է։ Սովորական հայերը ծանր են տանում այդ անարդարությունը։ Օլիգարխներով մեզ չես զարմացնի, բայց մերոնք հազվադեպ են արտասահմանից օգնում հայրենիքին, իսկ հայերի դեպքում լրիվ այլ է։ Դա զարմացրեց ինձ։ Իսկ ձեր Կասկադն իսկական հրաշք է։ Ափսոս, որ կիսակառույց է, երևի էլ երբեք չեն ավարտի կառուցումը», — նշեց նա։

Նրա կարծիքով, Հայաստանը զբոսաշրջության ոլորտում շատ անելիք ունի։

Ранее полуостров Севан был островом. Именно тогда в конце VIII века здесь обосновались несколько монахов, которые впоследствии основали монастырь Севанаванк. Основание монастыря приписывают принцессе Мириам. Некоторое время в Саванаванке жил царь Армении Ашот II Железный. Место нет, не мистическое, но необыкновенное. Почти в каждом таком «туристическом» монастыре есть один или несколько человек, которые безошибочно определяют твою национальность и начинают рассказ о достопримечательностях. Сокрушаются по поводу благополучного советского прошлого. Не требуют благодарности или денежного вознаграждения. #armenia #ararat #армения #горы #гдетоарарат #travel #businesstrip #walking #newplace #land #ansient #mountains #interesting #mydreams #photo #erevan #карби #юнеско #historical #cultural #place #history #unesco #memory #севан #sevan #monastery #lake #sevanavank

Публикация от mellamory (@mellamory) Дек 3 2017 в 11:10 PST

 

«Այնքան բան կարելի է անել։ Իտալիայում, օրինակ, շատ հեշտ է տեղաշարժվել ու կարելի է ամեն ինչ տեսնել, իմանալ։ Օտար լեզուներով ցուցափեղկերը պարտադիր են, չէ որ ոչ բոլորն են հայերեն հասկանում», — ասաց Անաստասիան։

Նրան շատ է դուր եկել, թե ինչ հպարտությամբ են հայերը խոսում իրենց երկրի ու լեզվի մասին։

«Կովկասյան հոգեկերտվածք հասկացություն կա, չէ՞։ Բայց Հայաստանում այն ավելի շատ եվրոպականի հետ է հատվում։ Թեև քիչ եմ գյուղերում շրջել, հեռավոր գյուղերում չեմ եղել», — ասաց նա։

Ռուսաստանից եկած հյուրը նշեց, որ Հայաստանում արևը շատ է, կուզեր մեր երկիր վերադառնալ աշնանը կամ գարնանը, որպեսզի վայելեր բնության գեղեցկությունն ու հիասքանչ եղանակը։

Լրահոս
0