14:49 24 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրանք առաջադրվեց. փաստաբան

© facebook / Виталина Цымбалюк-Романовская
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (103)
721 0 0

Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան խախտել է նախկին ամուսնու անձնական կյանքի գաղտնիությունը, և նրան մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովին։

«Նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում)։ Պարզվել է, որ նա ամուսնու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և ԶԼՄ-ներում տարածել առանց Ջիգարխանյանի համաձայնության», — հայտնել է Պարֆյոնովը ՌԻԱ Նովոստիին։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։

Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։

Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (103)

Գլխավոր թեմաներ