04:55 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Երևան

Հայաստանի գիշերներն ավելի կցրտեն. եղանակի տեսություն

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի գիշերային ժամերին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության հյուսիսային շրջաններում դեկտեմբերի 8-ին կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Այսօր` դեկտեմբերի 8-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 2-4 աստիճան տաքություն, գի՛շերային ժամերին` 5-7 աստիճան ցուրտ։

 

 

 

Գլխավոր թեմաներ