10:07 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ստեփան Ջիգարխանյան

Ջիգարխանյանը բռնակա՞լ է. դերասանի որդու սարսափելի ճշմարտությունը

© Sputnik/
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
106602

Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդին` Ստեփանը, պատմել է, թե ինչու են ինքն ու դերասանը գժտվել։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը խիստ և կոշտ ղեկավար է։ Այսպես է նրան նկարագրել դերասանի հոգեզավակը` Ստեփան Ջիգարխանյանը` մասնակցելով ռուսական «Пусть говорят» («Թող խոսեն») թոք-շոուին։

«Ես ուզում էի աշխարհը բացահայտել, այլ երկրներ տեսնել։ Թատերախմբի հետ մենք շրջագայել ենք ամբողջ Իսրայելում, տարբեր երկրներում ենք եղել։ Հետո իմ և Արմեն Բորիսովիչի հարաբերությունները սրվեցին ոգելից խմիչքի պատճառով», — անկեղծորեն պատմել է Ստեփանը։

Հեռուստահաղորդման փորձագետները Ջիգարխանյանին բռնակալ են անվանել և գովել են տղային նրա վճռականության համար։ Փորձագետների խոսքով` հայրը թույլ չի տվել, որ ՄՊՀ լրագրության ֆակուլտետի շրջանավարտն աճի։ Համալսարանն ավարտելուց հետո նրան իր թևի տակ առնելով` Արմեն Ջիգարխանյանը խորթ որդուն արջի ծառայություն է մատուցել։

«Բոլորը գրում են, թե «վռնդել է որդուն թատերախմբից», իրականում թատրոնում ես կոնֆլիկտ ունեցա Արմեն Բորիսովիչի հետ», — ասել է երիտասարդ Ջիգարխանյանը։

Նրա խոսքով` դերասանի հետ վերջին անգամ շփվել է ավելի քան 18 տարի առաջ։ Սակայն այժմ, նրա կարծիքով, բոլոր հարցերի պատասխանները տալու ժամանակն է։

«Ես ինքս եմ հեռացել։ Հիշում եմ, որ եկա և ասացի. «Արմեն Բորիսովիչ, ես հեռանում եմ»։ Ինձ թվաց, որ ես 10 րոպե նրանից առաջ ընկա։ Մեր հարաբերություններն այդ պահից ճեղքվեցին», — հիշել է Ստեփանը։

Արմեն Ջիգարխանյանի որդեգրած զավակը` Ստեփան Ջիգարխանյանը, երկար տարիներ առաջ մեկնել է Ռուսաստանից, բայց վերջին ժամանակաշրջանում դուրս է եկել ստվերից, որպեսզի մեկնաբանի հոր և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև չդադարող սկանդալը։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ ծավալված իրադարձությունները։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ խլել է փողերը, ունեցվածքն իր անունով գրանցել ու նույնիսկ մահափորձ է կատարել։ Վիտալինան էլ իր հերթին հայտնել է, որ ինքն անմեղ է, իսկ դեպքերի նման զարգացման մեղավորները Ջիգարխանյանին շրջապատող մարդիկ են, որոնք, ըստ նրա, բացասաբար ազդեցություն են գործում դերասանի վրա։

Գլխավոր թեմաներ