10:03 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մաշա արջը

Մաշային քնած բերեցին Երևան. վե՛րջ «ռեստորանային» կյանքին

Пресс-служба министерства охраны окружающей среды
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
5510

Երկու տարեկան արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Перевозка медведя из гюмрийского ресторана в ереванский зоопарк
Пресс-служба Министерства охраны окружающей среды
Մաշա արջը

Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։

Մաշան Երևան բերվեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ։

Перевозка медведя из гюмрийского ресторана в ереванский зоопарк
Пресс-служба Министерства охраны окружающей среды
Արջին տեղափոխեցին Երևան

Գլխավոր թեմաներ