00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում նույնիսկ աղբն է եվրոպական դառնում

© Sputnik / Asatur YesayantsМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նուբարաշենի աղբավայրը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, իսկ աղբանոցում ապրուստ որոնող մարդիկ աշխատանք կամ աջակցություն կստանան. խոստանում է Երևանի քաղաքապետարանը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի իշխանությունները որոշել են լուծել աղբանոցների խնդիրը։ Կկառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող աղբավայր, աղբը կտեսակավորվի, կվերամշակվի, արտանետումները կվերածվեն էլեկտրաէներգիայի։ Սա Նուբարաշենի աղբանոցի մասին քաղաքապետարանի տեսլականն է, որն իրականացնելու համար գումարն արդեն կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Նրա խոսքով, Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր։

«Այն ամբողջության մեկուսացված է լինելու հողային շերտից։ Աղբից հոսող ջրերի հողային շերտեր ներթափանցելու հետ կապված խնդիրներ այլևս չեն ստեղծվի, և աղբավայրը կունենա բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք պահանջում են միջազգային չափորոշիչները»,- ասաց Նիկոյանը։

Փոխքաղաքապետը չբացառեց, որ Երևանում հավաքված աղբն առաջիկայում նաև կտեսակավորվի։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ կարգով կարվի` առանձնացված աղբամաններում աղբը թափելու տարբերակո՞վ, թե՞ աղբանոցում կուտակվելուց հետո։ Այդ հարցը կորոշվի ավելի ուշ, երբ քաղաքապետարանը կստանա մրցութային առաջարկներն ու կորոշվի ծրագիրն իրականացնող ընկերությունը։

Մինչ այդ, սակայն, գաղտնիք չէ, որ Հայաստանում աղբն այսօր էլ տեսակավորվում է։ Համոզվելու համար բավական է այցելել Նուբարաշենի աղբավայր ու հանդիպել մարդկանց, որոնք աղբի միջից «պետքական» ապրանքները (պլաստիկե կամ ապակյա շշեր) առանձնացնում են ու տեսակավորում։ Թե ով է կանգնած այս գործընթացի հետևում, մամուլում կարծիքները տարբեր են, տեսակետներ կան նաև, որ աղբանոցային բիզնեսը մեր երկրում շահութաբեր է։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Աղբը կարող է էլեկտրաէներգիա դառնալ. Երևանի մոտ աղբի վերամշակման գործարան կկառուցվի

«Ես չեմ ցանկանա գնահատականներ տալ, թե այդ բիզնեսը որքանով է եկամտաբեր, որովհետև նման գնահատականները պարզ կլինեն մրցույթից հետ։ Եթե դա իրոք արդյունավետ բիզնես է, կարծում եմ, որ այն կկայանա։ Տարբեր գնահատականներ կան, և մեր խորհրդատուները հիմնավորում են, որ այն աշխարհում շահութաբեր բիզնես չէ, որովհետև դրա վրա կատարված ծախսերը բավականին խոշոր են»,- ասաց Նիկոյանը։

Իսկ աղբավայրում աշխատող ու շատ դեպքերում նույնիսկ ապրող մարդկանց մասին քաղաքապետարանում ոչ միայն տեղյակ են, այլև, պարզվում է, հաշվարկել են, թե որքան եկամուտ են ստանում իրենց աշխատանքից։

«Աղբավայրի կառուցման մրցութային փաթեթը կազմելիս ուսումնասիրվել են նաև սոցիալական ռիսկերը, այդ թվում` այդ անձանց խնդիրներն ու հնարավոր եկամուտները։ Թեև որևէ չափորոշիչով չի սահմանվում նրանց գործունեությունը, բայց դա գնահատվել է»,- ասաց փոխքաղաքապետը` միաժամանակ խոստանալով, որ նոր աղբավայրի կառուցումից հետո այդ անձանց սոցիալական աջակցություն կամ աշխատանք է առաջարկվելու։ Բայց ոչ` նոր աղբավայրում, քանի որ այդտեղ աղբի տեսակավորումը լինելու է ավտոմատացված և մասնագիտական մակարդակով։

«Ուղղակի մենք պարտավորություն ենք ստանձնում, որ նրանց սոցիալական խնդիրը կլուծենք։ Մեր ծրագրի իրականացման արդյունքում այդ մարդկանց սոցիալական վիճակն ավելի չի վատանա»,- ասաց Վահե Նիկոյանը։

Ինչ վերաբերում է Նուբարաշենի և Աջափնյակի տարածքում այսօր գործող աղբավայրերին, նորի կառուցումից հետո, փոխքաղաքապետի խոսքով, դրանք ևս որոշ չափով կբարեկարգվեն։

«Նոր աղբավայրի կառուցումից հետո կունենանք նաև մեկուսացված և գրեթե կանաչապատված հին աղբավայրերի տարածքներ։ Նուբարաշենի հին աղբավայրում կկառուցվի աղբից առաջացող գազերի այրման և դրանից առաջացող էլեկտրաէներգիայի ստացման կայան»,- ասաց Նիկոյանը։

Նոր աղբավայրի կառուցման ծրագրի իրականացման համար մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Քաղաքապետարանում հույս ունեն, որ այն կմեկնարկի 2018թ-ի առաջին եռամսյակում, և 2 տարի անց միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայրը շահագործման կհանձնվի։

Նուբարաշենի աղբավայրում վերամշակման գործարան կառուցելու ծրագիր ներկայացվել էր նաև 2000-ականների սկզբում։ Ճապոնական «Շիմիզու» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել ներդրումներ կատարելու, իրականացրել էր կենսագազի ստացման և այն էլեկտրաէներգիայի փոխակերպելու հնարավորությունների հետազոտություն: Ճապոնական կողմի հաշվարկով էլեկտրաէներգիայի վաճառքից Երևանի քաղաքապետարանը կարող էր տարեկան 200-300 հազար դոլարի շահույթ ստանալ:

Սակայն ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ճապոնական ընկերության ներկայացրած ծրագիրը կրճատվեց, և 2009թ-ից աղբավայրի տարածքում կուտակվող կենսագազն ուղղակի հավաքվում և այրվում է։

Լրահոս
0