00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղեկի դեմ պատերազմ Հայաստանում. ինչո՞ւ են աջ ղեկով ավտոմեքենաներն այդպես վախեցնում պաշտոնյաներին

Բաժանորդագրվել
Գալիք արգելքն իբր պայմանավորված է բնակչության մասին հոգատարությամբ, բայց, չգիտես ինչու, այդ հոգածությունը չի ամրապնդվում վիճակագրական տվյալներով։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հասարակությունն իմացել է տրանսպորտի նախարարության ծրագրերի մասին աջ ղեկով մեքենաների ներկրումը և շահագործումն արգելելու մասին պաշտոնական հայտարարությունից շատ առաջ։ Սկզբից լուրեր են պտտվել, հետո քննարկմանը միացել են տարաբնույթ փորձագետներ, և միայն դրանից հետո իշխանությունները պաշտոնապես հայտարարել են` արգելելու ենք։ Սպասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա ապրիլի 1-ից։

Այդ արգելքը սովորականի նման մոտիվացված է քաղաքացիների մասին հոգատարությամբ, այս անգամ ճանապարհային. իբր աջ ղեկով մեքենաները վտանգավոր են։ Իմաստ ունի ներկայացնելու այդ թեմայի վերաբերյալ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության բառացի մեջբերումը։

«Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը, և աջ ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը սպառնալիք է ներկայացնում տեսանելիության սահմանափակման պատճառով երթևեկության սկզբում կամ երբ մեքենան փոխում է ուղղությունը, շարքը, վազանց է կատարում և այլն», — համոզված են գերատեսչությունում։

Որտե՞ղ էին այդ սպառնալիքները վերջին 25 տարում, երբ աջ ղեկով մեքենաներն անարգել ներկրվում էին երկիր։ Տրանսպորտի նախարարությունում այս մասին լռում են։ Գերատեսչությունը նաև նախընտրում է չհրապարակել ինչ-որ վիճակագրական տվյալներ, որոնք կնշեին գալիք արգելքի խելամտությունն ու նպատակահարմարությունը։

Սակայն, ինչպես ասում են, եթե սարը չի գնում Մուհամմեդի հետ, ապա Մուհամմեդն է գնում սարի մոտ։ Մեր դեպքում, եթե լռում է տրանսպորտի նախարարությունը, ապա կխոսի ոստիկանությունը։

Թարմ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ճանապարհներին 2017թ-ի հունվար-նոյեմբերի ամիսներին տեղի է ունեցել 3 241 վթար, որոնցից 309-ը` աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ, Sputnik Արմենիային հաղորդեց Հայաստանի ոստիկանության մամուլի քարտուղար Էգդար Ջանոյանը։

Ոստիկանության վիճակագրության համաձայն` նշված ժամանակահատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով մահացել է 255 մարդ, 4 774-ը` ստացել վնասվածքներ։ Աջ ղեկով մեքենաների մասին առանձին վիճակագրություն. այդ 309 ՃՏՊ-ում մահացել է 16 մարդ, տուժել` 490։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը կարող են չանհանգստանալ. պարզաբանում

Հայտնի չէ` Հայաստանի ոստիկանությունը որտեղից է վերցրել Հայաստանում աջակողմյան ղեկով մեքենաների քանակի մասին վիճակագրությունը. ղեկի դիրքը չի արձանագրվում ո՛չ մաքսակետում, ո՛չ ճանապարհային ոստիկանությունում գրանցվելիս։ Բացի այդ, Հայաստան ներկրված աջ ղեկով մեքենաների զգալի թիվը «տնային» պայմաններում ձևափոխում են ձախակողմյան ղեկով մեքենաների, իսկ այդ փոփոխության մասին վիճակագրություն նույնպես չկա։

Այսպիսով, անհասկանալի է, թե ոստիկանությունն ընդհանրապես որտեղից է վերցրել այդ տեղեկությունը։ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում հաշվառման տակ գտնվող ավտոմեքենաների ընդհանուր քանակը նույնպես անհայտ է. պետական գաղտնիք է։

Այնուամենայնիվ, 2016թ-ի մարտին հայկական ԶԼՄ-ները տարածել են ավտոապահովագրողների վիճակագրությունը։ Բաց աղբյուրներից կարելի է գտնել մեզ հետաքրքրող տեղեկությունը. այսպես, Հայաստանում ավելի քան 435 հազար մեքենայի սեփականատերեր կնքել են ԱՊՊԱ պայմանագրեր։

Եթե այդ թիվը որպես հիմք վերցնենք և համեմատենք այն տվյալների հետ, որոնք ներկայացրել է Էդգար Ջանոյանը, կստանանք, որ Հայաստանում գրանցված աջ ղեկով մեքենաները կազմում են ավտոմեքենաների ընդհանուր թվի 7,36 տոկոսը։ Միաժամանակ 2017թ-ի նշված 11 ամիսներին ՃՏՊ-ում դրանց տոկոսային մասնակցությունը կազմել է 9,53 տոկոս։ Եթե աջ և ձախ ղեկերով ՃՏՊ-ի մեջ ընկնելու հավանականությունը նույնը լիներ, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը կհավասարվեր նման ավտոմեքենաների թվին։

Ելնելով այս հաշվարկներից` կարելի է հետևություն անել, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենայով ՃՏՊ-ի մեջ ընկնելու հավանականությունն ընդամենը 4 տոկոսով է շատ ձախ ղեկով մեքենաներից, ինչը տեղավորվում է վիճակագրական սխալմունքի 3-5 տոկոս դեպքերի շրջանակում։

Այս տվյալները հաշվի չեն առնում ավտոմեքենաների փաստացի շահագործման քանակական ցուցանիշը. մեքենան կարող է ունենալ ԱՊՊԱ, բայց մնալ ավտոտնակում կամ գտնվել տեխնիկապես անբավարար վիճակում։ Մեքենաների շահագործումը դադարեցնելու պատճառները շատ են, իսկ «ՃՏՊ-ների հանգեցնելու գործակցում» աջակողմյան և ձախակողմյան ղեկերի միջև տարբերությունը չնչին է։

Եթե հաշվարկները ճիշտ են, իսկ վիճակագրությունը` ամբողջական, ապա «արգելենք աջ ղեկի վտանգավորության պատճառով» տրամաբանությունը բոլորովին չի դիմանում քննադատությանը։ Ուստի զարմանալի չէ, որ իրավական տեղեկատվության միասնական կայքում, որտեղ տեղակայված է որոշման նախագիծը, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է քվեարկել, իսկ սոցիալական ցանցերում այդ «դեմ»-ը հաստատվում է նախագծի հեղինակների հասցեին ուղղված ոչ հաճելի արտահայտություններով։

Ամենայն հավանականությամբ, որոշման նախագիծը կընդունվի` չնայած հասարակության բացասական վերաբերմունքին և արգելքի օգտակարության իրական ապացույցների բացակայությանը։ Ակնհայտ է, որ արգելքի նախաձեռնողները բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։ Հայտնի չէ, թե ինչպիսի, բայց մինչև 2018թ-ի ապրիլը դեռ ժամանակ կա. հնարավոր է` հաջողվի հասկանալ` ով է իրականում առաջ մղում հակասական որոշումը և ինչու։

Լրահոս
0