00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու հայերը չպետք է նեղանան ռուսական ԶԼՄ–ներից. Բաբայան

© Photo : Ara PoghosyanРоман Бабаян
Роман Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվանի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը բացատրել է, թե ինչու Հայաստանում չպետք է լուրջ ընդունեն այն ամենը, ինչ ասում են ռուսական հեռուստաընկերությունների եթերում։

Անվանի լրագրող Ռոման Բաբայանը նշել է 50-ամյակը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՏՎՑ հեռուստաալիքի քաղաքական թոք-շոուի վարողը պատմել է, թե ինչպես է անցել տոնական երեկոն, խոսել է ապագա ծրագրերի մասին, բացատրել, թե ինչու հայ հասարակությունը չպետք է լուրջ վերաբերվի Բաբայանի որոշ գործընկերների ասածներին։ Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն։

- Պատմական հայրենիքից միանում ենք շնորհավորանքով և հետաքրքրվում, թե ամենից շատ ինչն է հիշվել Ձեր ծննդյան օրը։

— Հոբելյանս շատ լավ է անցել, բայց արտասովոր ոչինչ չի եղել։ Ես ձգտել էի հավաքել ամենամտերիմներին, որպեսզի ընտանեկան ջերմ մթնոլորտ տիրեր։ Հայտնի մարդիկ շատ կային` Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի անդամներ, Հայաստանի դեսպանը, հյուրեր Երևանից և Ստեփանակերտից։ Ինձ թվում է, որ լիովին հաջողվեց իրագործել մտահաղացումս։ Շատերը հետո զանգահարեցին, շնորհակալություն հայտնեցին երեկոյի համար և ասացին, որ շատ գոհ են մնացել։ Ես ինքս էլ զգացի սիրո ու հարգանքի մթնոլորտը։

- Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրման առնչությամբ ռուսական հեռուստաընկերությունների որոշ հաղորդումների անդրադարձը տարակուսանք է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

— Տեղյակ եմ։ Նկատի ունեք «Զվեզդա» և ՆՏՎ հեռուստաընկերությունների հաղորդումները։ Պիտի ընդգծեմ, որ դրանք բոլորովին չեն արտացոլում ռուսական ղեկավարության, ինչպես նաև ժողովրդի դիրքորոշումը։ Ավելին, ինձ հայտնի է, որ «Զվեզդա» հեռուստաալիքի և ռազմական գերատեսչության ղեկավարները, որը կարգավորում է հեռուստաընկերության գործունեությունը, նույնպես տարակուսել են փաստերի այդօրինակ մեկնաբանությունից։ Դա ընդամենը հեղինակների անձնական ստեղծագործական նախաձեռնությունն էր, որը ոչ մի կապ չունի պետության քաղաքականության հետ։ Ես հասկանում եմ, որ այդ հաղորդումներն աղմուկ են բարձրացրել հայ հասարակության շրջանում, բայց ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ դա ոչ մի կապ չունի Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։

- 2018թ-ին Հայաստան այցելելու ծրագրեր կա՞ն։

— Ես արդեն երկու անգամ հասցրել եմ լինել Ղարաբաղում և վերջին այցից հետո այնտեղ հանգստանալու եմ ուղարկել միջնեկ որդուս ու կնոջս բարեկամուհուն։ Նրանք մի ամբողջ ամիս են անցկացրել երիտասարդական ճամբարում և շատ են հավանել։ Անպայման նորից կուղարկեմ նրանց։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կշարունակեմ մեկնել Երևան` ընկերներիս մոտ, և իհարկե Ղարաբաղ։ Այնտեղ ինձ հոգեհարազատ մարդիկ են ապրում։ Ի դեպ, Ղարաբաղի նախագահը շնորհավորանք էր հղել ծննդյանս օրվա կապակցությամբ, ինչը կարդացին հանդիսավոր երեկոյի ընթացքում։ Շատ զգացված էի։

Լրահոս
0