00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձմեռ պապ, սմարթֆոն բեր. խորհրդային սահնակը չդիմացավ iРhone 7-ի մրցակցությանը

© Photo : Unsplash / Mike ArneyСелфи с Сантой
Селфи с Сантой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած տարածված կարծիքին, որ ժամանակակից երեխաները երազում են միայն գաջեթների մասին, լավ կլիներ հենց նրանցից իմանալ, թե ինչ են խնդրել Ձմեռ պապից: Sputnik Արմենիան պարզել է, թե ժամանակակից երեխաների ցանկությունները որքան են տարբերվում նախորդ սերունդների երեխաների ցանկություններից:

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Միայն մանուկ հասակում մարդը կարող է իսկապես զգալ կախարդանքը, իսկ Նոր տարին կարող է երեխային տեղափոխել հրաշքների աշխարհ: Իհարկե, այս հեքիաթում կարևոր դեր է խաղում հրաշագործը՝ Ձմեռ պապը: Հենց նրան են երեխաներն իրենց ծուռումուռ ձեռագրով, բայց սրտի թրթիռով ու հուզմունքով գրում իրենց բաղձալի ցանկությունները՝ ոչ մի վայրկյան չկասկածելով, որ հեռու հեռվում բուխարու մոտ նստած է ամենաբարի և ամենաարդար, ալեհեր մորուքով պապիկը և կարդում է իրենց նամակները…

Ամանորի լավագույն ու վատագույն նվերները - Sputnik Արմենիա
Ամանորի լավագույն և վատագույն նվերները

Երևի թե աշխարհում ոչ մի հաճույք չի համեմատվի այն զգացողության հետ, երբ դեկտեմբերի 31-ին տաք անկողնում պառկած փորձում ես չքնել, որպեսզի աչքի ծայրով տեսնես, թե ինչպես է Ձմեռ պապը թաքուն մտնում քո սենյակ և բաղձալի նվերը թողնում տոնածառի տակ… Հավանաբար ծնողների ամենակարևոր առաքելություններից մեկը հրաշքի այդ սպասումը հնարավորին չափ երկարացնելն է: Իմ բախտը բերել է, ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ մինչև 13 տարեկան անվերապահորեն հավատացել եմ Ձմեռ պապի գոյությանը: Չգիտես ինչու, հիմա շատ մեծահասակների թվում է, որ գոյություն չունեցող կերպարին նամակ գրելը հիմարություն է:

Այս հոդվածը գրելուց առաջ զանգեցի ծանոթներիցս մեկին՝ անգլիական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհու, որպեսզի իմանամ, թե երեխաներն ինչ նամակներ են գրել Ձմեռ պապին:
«Մենք նման հնաոճ բաներով արդեն չենք զբաղվում», — կատակով պատասխանեց նա: Խոստովանեմ, որ նրա պատասխանն ինձ շփոթեցրեց, բայց ինձ հաջողվեց գտնել երեխաների, որոնք հավատում են հեքիաթին և սպասում Ձմեռ պապին:

Նիհար լինելու նորաձևությունը չի շրջանցել նաև երեխաներին

Հավանաբար 30 կամ 40 տարի առաջ նիհարելու ցանկությունն ավելի քան տարօրինակ կթվար, բայց հիմա անգամ 10 տարեկան Մերին է նման ցանկություն հայտնել: Նա Ձմեռ պապիկին գրել է. «Շատ եմ ուզում հաջորդ տարի միայն բարձր գնահատականներ ստանալ և շատ եմ ուզում նիհարել: Խնդրում եմ` ինձ բերես ինչ-որ մի նվեր, ասենք՝ հեռախոս»: Հեռախոսն, ավելի ճիշտ, սմարթֆոնները և մյուս գաջեթները գերիշխում են Ձմեռ պապին ուղղված նամակներում: Այսպես, 8 տարեկան Գարիկը և 10 տարեկան Արան խնդրել են iРhone 7:

Կան նաև բավական ինքնատիպ ցանկություններ: Օրինակ` 9 տարեկան Լուիզան ցանկացել է փափուկ կախոց իր պայուսակի համար: Աննան ուզում է դիմավորել Նոր տարին Փարիզում, իսկ Լուսինեն, հակառակը, ուզում է տոներն անցկացնել Երևանում՝ բացատրելով, որ իր ընտանիքն այդ օրերին ինչ-որ տեղ է մեկնում: Կարինան ուղղակի պաշտում է ճապոնական ամեն ինչ, ուստի շատ է ցանկանում դիմավորել Նոր տարին Ճապոնիայում՝ ճապոնական ռեստորանում: Չլինի՞ անիմեն է այդպես ազդել նրա վրա:

Пресс-конференция санта клауса - Sputnik Արմենիա
Սանտան Երևանում. հայ փոքրիկները նրան 4 անգամ ավելի շատ նամակ են գրել, քան չինացիները

Հետաքրքիր է, որ մանկական նամակներում հանդիպում են նաև մարդկանց բարեկեցության և խաղաղության մաղթանքներ: «Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որ երկրագնդի բոլոր մարդիկ լինեն բարի, ուրախ և երջանիկ», — գրում է 9 տարեկան Նարեն:

Գլոբալ համաշխարհային խնդիրները դիպչում են նաև մանկական սրտերին: Նրանցից ոմանք իրենց նամակներում հիշել են ուրիշ երեխաների մասին, որոնց ճակատագիրն այլ կերպ է դասավորվել: «Ձմեռ պապ, խնդրում եմ, այնպես արա, որ բոլոր երեխաները, որոնց ծնողները չեն կարող նրանց նվերներ անել, այս տարի ստանան դրանք», — գրում է 7 տարեկան Կարենը:
Երեխաների ցանկություններն ավելի լավ են պատմում այս կամ այն դարաշրջանի նորաձևության, ազդեցությունների և մենթալիտետի մասին, քան ցանկացած տեղեկատվության աղբյուր:

Քաղցրավենիքի տոպրակից մինչև սմարթֆոն

Ինչպես արդեն նշեցի, երեխաների համար հիմա ամենացանկալի նվերը սմարթֆոնն է: Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել:
Sputnik Արմենիայի թղթակիցը որոշեց ավագ սերնդի ներկայացուցիչներից հետաքրքրվել, թե ինչի մասին են նրանք երազել մանուկ հասակում:

50 տարի առաջ, երբ բնակչությունը կոնֆետների, շոկոլադների և տորթերի առատ ընտրություն չուներ, փոքրիկների համար ամենաբաղձալի նվերը քաղցրավենիքով տոպրակն էր:

Девушка со смартфоном - Sputnik Արմենիա
Հայերի ամենացանկալի նվերները. ո՛չ գաջեթներին, կարմրահեր իռլանդուհին և անվադողերը

«Մենք անհամբեր սպասում էինք Նոր տարվան, հատկապես այն ժամին, երբ դպրոցում մեզ կոնֆետներով և թխվածքաբլիթներով տոպրակ էին տալիս: Մենք իսկապես երջանիկ էինք այդ պահին», — պատմեց Սուսաննան:
Տասնյակ տարիներ անց սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում անհամեմատ լավ էր, խորհրդային տղաները երազում էին հեծանիվի, իսկ աղջիկները՝ տիկնիկների և նրանց համար սայլակների մասին:

«Ես երազում էի հեծանիվի և «Չուկ և Գեկ» սահնակի մասին: Հեծանիվ ստացա, բայց սահնակ այդպես էլ չստացա Ձմեռ պապից: Թեև մեր ընտանիքը բավական ապահովված էր, բայց ծնողներս համարել էին, որ 45 ռուբլին չափազանց շատ է, և ես կարող եմ քշել իմ սովորական սահնակը: Ես մինչև հիմա նեղացած եմ նրանցից»,- կատակում է Գոռը:

90-ականների մասին ինքս էլ կարող եմ պատմել: Այն ժամանակ տղաներին հետաքրքրում էին նոր հայտնված տետրիսները և համակարգչային խաղերը, աղջիկները խենթանում էին Բարբի տիկնիկների համար, որոնց գներն անհամեմատ բարձր էին, ուստի շատերը Ձմեռ պապին մի քանի տարի շարունակ նամակ էին գրում, որպեսզի ստանան ցանկալի տիկնիկը: Երկար սպասված նվերը ստանալուց հետո մենք այնպիսի աննկարագրելի հիացմունք էինք ապրում, որ դրանից հետո ուրիշ բանի մասին չէինք կարողանում մտածել:
Երջանկության այդ ակնթարթները մինչև հիմա ջերմացնում են հոգիս… Այո, վաղ թե ուշ հիասթափություն կառաջանա, երբ երեխան նկատի, որ իր սիրելի ալեհեր պապիկն ընդամենը պատրանք է՝ հորինված իրեն և իր նմաններին մոլորեցնելու համար:

Սակայն ոչ մի հիասթափություն չարժե, որ զրկեք փոքրիկին հրաշքից, որում նա ապրում է բավական երկար ժամանակ, իսկ հետո հիշում ամբողջ կյանքի ընթացքում: Ավելի լավ է հրաշք և հիասթափություն, քան ոչինչ…

Լրահոս
0