14:11 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Արտեմ Օհանով

Հայերը ծպտյալ հրեաներ են. աշխարհահռչակ քիմիկոս Արտյոմ Օհանովի կատակն ու խոստովանությունը

© Sputnik / Алексей Дружинин
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
38311

Հորական կողմից հայ, իսկ մորական կողմից հրեա Արտյոմ Օհանովն աշխարհի ամենահայտնի քիմիկոսներից է։ Քիմիայով զբաղվել է փոքր տարիքում, և դա շատ պատահական է եղել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայերն ու հրեաները շատ նման իրար, իսկ հայտնի քիմիկոս Արտյոմ Օհանովի մտերիմ ընկերը` Սամվել Ավետիսյանը, սիրում է կատակել` հայերը ծպտյալ հրեաներ են։ Jewish.ru-ին տված հարցազրույցում այս մասին ասել է հայտնի քիմիկոսը։

Նա պատմել է, որ ինքն ու եղբայրը մեծացել են խորհրդային տարիների ավանդույթներով, առանց հոգևոր ու էթնիկ «շեղումների»։

«Այո, մայրս հրեա է, հայրս` հայ, այսինքն` հայերի համար ես հայ եմ, հրեաների համար` հրեա։ Հպարտ եմ, որ պատկանում եմ այս երկու ժողովուրդներին, բայց նաև հպարտ եմ, որ ռուսական մշակույթին եմ պատկանում։ Ծնվել եմ Դնեպրոպետրովսկում, մեծացել` Մոսկվայում»,- ասել է Օհանովը։

Նա նշել է, որ իր երեխաներին աստվածաշնչյան պատմություններ է պատում` առավել հաճախ դրանց մասին հիշելով կյանքի տարբեր իրավիճակներում։ Օհանովը խոստովանել է, որ տարիների ընթացքում հրեական արմատներն ավելի հաճախ են իրենց զգացնել տալիս։

Ռուսաստանի ամենահայտնի գիտնականներից մեկը շեշտել է, որ արմատների մասին մոռանալ չի կարելի և պետք է հիշել ու հարգել նախնիների մշակույթն ու պատմությունը։

Նա խոստովանել է, որ անգամ արտաքինով է նմանվում հրեայի։ Օհանովը խոսել է նաև հայ ժողովրդի հետ ունեցած կապի մասին։

«Վերջերս ինձ հանձնեցին «Համաձայնություն» հեղինակավոր մրցանակը, որը ժամանակին ստացել են կոմպոզիտոր Միշել Լեգրանը, ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը։ Ես ամենաերիտասարդ մրցանակակիրն եմ»,- նշել է նա։

Օհանովին տպավորել է, որ մրցանակաբաշխությանը ներկա է եղել հրեական ստեղծագործություններ նվագող մի երաժիշտ։ Քիմիկոսին թվացել է՝ երաժիշտը նույնիսկ «հրեական տեսք» ունի։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ նա հայ է, ազգանունը`Մովսեսյան։

«Այսինքն՝ «Մոիսեև»։ Այնպես որ հայ ու հրեա ժողովուրդները շատ նման են։ Իմ մտերիմ ընկեր Սամվել Ավետիսյանը սիրում է կատակել, որ հայը ծպտյալ հրեա է։ Դրա մեջ մի բան կա», — ասել է Օհանովը։

Քիմիկոսը պատմել է, որ մանկուց սիրել է քիմիան։ Մի անգամ մայրը որոշել է նրան թաքցնել քիմիական տարրերով լի պահարանում՝ հասկանալու համար, թե որդին ինչպես կարձագանքի։

Արդյունքում Օհանովը ոչ միայն հետաքրքրվել է նկարազարդ գրքերով, այլ նաև գիտությամբ։

Իսկ հիմա հայ-հրեական ծագում ունեցող հանճարը Ռուսաստան է տեղափոխվել և ուզում է, որ Անգլիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում ու Չինաստանում ձեռք բերած փորձն առավելագույնս օգտակար դարձնի Ռուսաստանի համար։

Գլխավոր թեմաներ