20:07 24 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը «գտել է» Պարույր Սևակի փնտրած եղանակը

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62010

Այս տարվա անոմալ տաք ձմեռը ստիպել է տարակուսել անգամ Հայաստանի գլխավոր օդերևութաբանին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օդերևութաբանների առաջիկա կանխատեսումը և կից գրառում թողել։

«Ինչ-որ անհասկանալի վիճակ, կարճ ասած, տարվա 5-րդ եղանակ»,- գրել է Սուրենյանը:

Հիշեցնենք, որ Պարույր Սևակը ժամանակին գրել է. «Ձմե՛ռ ու ամա՜ռ, աշո՛ւն ու գարո՜ւն… Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, այն հինգերորդը…»։

Օգտատերերից մեկը գրել է. «Սևակը կենդանի լիներ, տեսներ, որ եկել է այդ եղանակը…»։

Մեկնաբանություններից մեկում էլ մտահոգություն է հնչել, որ քաղաքի բնակիչն ուրախանում է, իսկ գյուղացին՝ մտահոգվում։

Նշենք, որ ըստ օդերևութաբանների` այսօր Երևանում օդի ջերմաստիճանը 7-9 աստիճան է կազմում։

Գլխավոր թեմաներ