01:48 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ հետ

Ջիգարխանյանն ինձ անպայման կզանգի. Վիտալինան չի հավատո՞ւմ բաժանմանը

© Sputnik / Екатерина Чеснокова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (105)
261 0 0

Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան վստահ է, որ Ջիգարխանյանը կփորձի վերադարձնել կնոջը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, վստահ է, որ ամուսինը նրան վերադարձնելու փորձ կանի։ Նա «Պատմությունների քարավան» կայքին տված հարցազրույցում ասել է, որ անգամ գիտի` ինչ բառեր կասի Ջիգարխանյանը։

Վիտալինան համոզված չէ` իրենց ամուսնալուծությունն օրինական է, թե ոչ, քանի որ իրավաբանական նրբություններ են ծագել։ Կինը դեռ ուզում է հանդիպել ամուսնուն և հանգիստ պայմաններում քննարկել հուզող հարցերը։։

«Մենք Արմեն Բորիսովիչի հետ ինքներս կլուծենք մեր հարցերը, առանց կողմնակի անձանց»,- ասել է նա։

Որքան էլ տարօրինակ է, բայց Վիտալինան ու Արմեն Ջիգարխանյանը շարունակում են ապրել նույն շենքի նույն մուտքում. դերասանի համար երեք հարկ վերև բնակարան են վարձակալել։

Վիտալինան ասել է, որ դերասանի հանդեպ զգացմունքները վերացել են հենց այն պահին, երբ նա սկսել է հրապարակավ վիրավորել կնոջը։

«Այդ ամենը ներել չեմ կարող, բայց, միևնույն է, անհանգստանում եմ նրա համար… Ինձ թվում է` կկարողանամ սիրել ուրիշ տղամարդու, երեխա ունենալ։ Բայց վստահ եմ, որ երբեք չեմ լքի Արմեն Բորիսովիչին, միևնույն է, կկարողանամ նրա մասին հոգ տանելու հնարավորություն գտնել»,- ասել է նա։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահեցրել է, որ Ջիգարխանյանը եղել է իր առաջին ու միակ սերը։ Հիմա գիտի, որ 40 տարեկանում ամեն ինչ նոր է սկսվում, և նրան հետաքրքիր կյանք է սպասում։

«Ես կհեռանամ, իսկ նա նորից կմնա այնտեղ` կառամատույցին։ Պարզապես ես այլևս երբեք չեմ ցատկի աստիճաններից ու չեմ վազի նրան համբուրելու… Իսկ երբ ես հեռու կլինեմ, նա ինձ անպայման կզանգի ու կասի` դու ինձ պետք ես։ Այդպես էլ կլինի, ես վստահ եմ…»,- ասել է նա։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ դեկտեմբերից 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում):

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (105)

Գլխավոր թեմաներ