00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայերն ուրիշ են». ի՞նչը կստիպի հայ կնոջը խոսել բռնության մասին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցАкция против насилия в отношении женщин в Европе
Акция против насилия в отношении женщин в Европе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կանայք և երեխաները շարունակում են ենթարկվել ընտանեկան բռնության՝ չնայած նրանց պաշտպանող օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Պատճառը թերևս այն է, որ օրենքը ոչ թե խնդիրը լուծելու, այլ փող աշխատելու միջոց է:

Դավիթ Գալստյան, Sputnik.

Հայաստանը կրկին գնաց տրորված ճանապարհով։ Մեր երկրի ժողովրդավարական օրենսդրությունը համալրվեց ևս մեկ «նվաճումով»․ նախորդ տարեվերջին ընդունվեց ընտանեկան բռնության մասին օրենքը, չնայած դրան՝ այն դեռ չեն շտապում կիրառել։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Նախարարն անհիմն է համարում ընտանեկան բռնության վիճահարույց օրենքի քննադատությունները

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն օրերս հոդված է հրապարակել այն մասին, որ Հայաստանում կանայք և երեխաները շարունակում են ընտանեկան բռնության ենթարկվել։

Կազմակերպությունը հարցում է իրականացրել ընտանեկան բռնության զոհ դարձած 12 կանանց շրջանում և եզրահանգել, որ ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերին օգնություն տրամադրելու մասին նոր օրենքը հրատապ է, սակայն վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություններին չի հաջողվել փոխել ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը բռնության մասին բողոք-դիմումների նկատմամբ։

«Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեղան ընտանեկան բռնությունից պաշտպանել կանանց ու երեխաներին՝ այդպիսով շարունակելով վտանգել նրանց կյանքը», — հոդվածում մեջբերվում է Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում Human Rights Watch կազմակերպության փոխտնօրեն Ջեյն Բյուքենենի խոսքը։

ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ է քննվել։ Դրանց մեծ մասը (127 դեպք) ծեծի դեպքով գործեր են, 11-ը՝ տասնվեց տարեկանը չլրացած անձանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների, 6-ը՝ առողջությանը միտումնավոր ծանր վնաս պատճառելու, ևս 5-ը` սպանության վերաբերյալ գործեր։

Гей-парад - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնությանը կհաջորդեն տրանսգենդերներն ու պեդոֆիլիան. ՀՀ–ԵՄ համաձայնագրի վտանգները

Բռնության ենթարկված կանայք Human Rights Watch-ին պատմել են, որ իրավասու մարմինները ոչինչ չեն ձեռնարկում հետագա բռնությունները կանխելու, գործերը հետաքննելու կամ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Որոշ դեպքերում իրավապահ մարմինները հորդորել են կանանց հրաժարվել իրենց բողոքներից ու հաշտվել բռնարարի հետ։

Այդպիսով՝ չգործող, անարդյունավետ օրենքների անվերջանալի ցանկը համալրվեց ևս մեկով։ Կլինեն հակառակվողներ, որոնք կպնդեն, թե օրենքը նոր է ուժի մեջ մտել, և ոստիկանների վարքն ու ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ նրանց վերաբերմունքը փոխելու դեպքում «ամեն ինչ լավ կլինի»։

Այդ դեպքում ո՞րն է չգործող օրենք ընդունելու նպատակը, եթե փոխելու կարիք է լինելու այն, ինչը կարելի էր առանց նոր օրենքի էլ փոխել։ Կարելի՞ է արդյոք մի երկրում, որտեղ անգամ ավելի քիչ հակասական և բնակչության գոնե մի մասի կողմից չքննադատվող օրենքներն անգամ չեն կիրառվում, հասարակության համար դեռևս խորթ մոդել պարտադրել:

Եթե օրենքը կարողանար արդյունավետորեն լուծել ընտանեկան բռնության խնդիրը, ապա այդքան հակառակորդներ ու քննադատողներ չէր ունենա։ Եվ հիմա էլ, պարզվում է, որ այն չի գործում։ Ու դժվար թե մոտ ապագայում գործի: Միաժամանակ օրենքում բավականին վիճելի դրույթներ կան, որոնք շատերի համար պարզապես կիրառելի չեն: Օրինակ՝ ծնողների մեղավորության կանխավարկածը։ Օրենքը սպառնալիք է դիտվում ավանդական ընտանիքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ - Sputnik Արմենիա
Պե՞տք է արդյոք Հայաստանին «Ընտանեկան բռնության մասին» օրենքը

Անհեթեթն այն է, որ այդ օրինագիծը բավականին աշխուժորեն գովերգում էր (համենայն դեպս՝ պաշտոնապես) ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հանձին փոխնախարարի։ Մի կողմ թողնենք հայտարարություններն այն մասին, որ օրենքի ամբողջ քարոզչությունը ֆինանսավորել է Սորոսի հիմնադրամը, քանի որ դա չէ էականը։

Խնդիրը հետևյալն է՝ կանանց և երեխաների անվտանգությունն ապահովելու կարողություն չունեցող (նույնիսկ քրեական օրենսգրքի շրջանակում) իշխանությունները պաշտպանում և գովերգում են մի օրենք, որն իրենք անգամ ի վիճակի չեն կիրառել:

Օրենքի հեղինակները հայտարարում էին, թե օրինագիծը կօգնի ոչ միայն կանխարգելելու բռնությունն ընտանիքներում, այլև զոհերին կդրդի ավելի հաճախ հայտնել նման դեպքերի մասին։

Բայց ակնհայտ է, որ օրենքն այդքան էլ զորեղ չէ։ Հիմա պետք է փոխել իրավապահ մարմինների վերաբերմունքը երևույթի նկատմամբ, կանանց համոզել, որ բարձրաձայնեն բռնության դեպքերի մասին, դիմեն ոստիկանություն և հասնեն դատարանի որոշման:

Ընտանեկան բռնությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել, ինչպես հղիության սելեկտիվ ընդհատումների դեմ։ Բայց դա պետք է արդյունավետ կերպով անել։ Թեև արդարադատության նախարարությունն իր առաքելությունը կատարեց։ Չէ՞ որ կառույցի լիազորությունները կընդլայնվեն, ինչը նշանակում է, որ նախարարության համար նոր ֆինանսավորում է նախատեսվում, իսկ ոստիկանների ու դատավորների մոտեցումն այդպես էլ չի փոխվի։

Կարելի էր սկսել գործող օրենսդրությամբ մարդկանց իրավունքները պաշտպանելուց (ընդ որում՝ բոլոր բնագավառներում)՝ անկախ մարդու տարիքից ու սեռից։ Այնուհետև պատժել ոստիկանության աշխատակիցներին, որոնք հրաժարվում են տուժած կանանցից դիմումներ ընդունել, խստացնել և հարկ եղած դեպքում լրացնել քրեական օրենսգիրքը։

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Հայաստանում երեխաներին կարող են խլել ընտանիքից. ահազանգում են փաստաբանները

Սակայն իշխանությունները հիմնախնդիրները լուծելու (զոհերի, ոստիկանների ու դատավորների հոգեբանությունն ու վերաբերմունքը փոխելու) փոխարեն որոշեցին իրենց համար ֆինանսապես ավելի շահավետ ճանապարհով գնալ։ Ի վերջո նրանց համար ոչ թե խնդրի լուծումն է կարևոր, այլ դրա լուծման համար տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորումը։

Եվս մեկ կարևոր հարց է կանանց ինքնագիտակցությունը բարձրացնելը։ Դա, իհարկե, շատ ավելի դժվար է, բայց ամեն դեպքում ավելի լավ է աշխատել այդ ուղղությամբ, քան ընդունել մի օրենք, որն առանց կանանց ցանկության պարզապես անկենսունակ կլինի։

Գուցե ինչ-որ մեկն ասի, որ «հայերն ուրիշ են», նրանց ավանդույթներն ուրիշ են և այլն։ Այո, ուրիշ են, բայց նրանց օրինապաշտ դարձնելը ուժերից վեր գործ չէ։ Առաջին սերունդը վախից դրդված կանի, իսկ հաջորդ սերնդի համար արդեն սովորական կդառնա։

Վախը գրեթե յուրաքանչյուր գործողության համար շարժիչ ուժ է։ Պատժվելու վախը՝ լինի բանտում հայտնվելը, թե ֆինանսական տուգանքները, մարդուն օրինապաշտ դարձնելու լավագույն միջոցն է: Դրա համար միայն ցանկություն է պետք:

Լրահոս
0