00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վալիկո ջանը» կգա Երևան. ինչպես է վրացի զբոսաշրջիկին ապշեցրել Հայաստանի մայրաքաղաքը

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 3/1. Старый Ереван
Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրորդ Երևան` կառուցված տուֆից, հիանալի փողոցներով և խոհանոցով, աշխարհում ոչ մի տեղ չկա, համոզված է վրացի զբոսաշրջիկը: Նույն համոզմունքն ունի նաև հայ–վրացական ֆիլմի ռեժիսոր Վիկտորյա Մաքսոևան։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Ես մեկնում եմ Երևան» կինոժապավենը հայաստանյան պրեմիերայից հետո կցուցադրվի Վրաստանում, ինչպես նաև 2018թ-ի օգոստոսին կմրցի Վենետիկի կինոփառատոնի ֆիլմերի հետ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար, սցենարի հեղինակ, ֆիլմի ռեժիսոր Վիկտորյա Մաքսոևան։

Шоумен и телеведущий Леонид Якубович - Sputnik Արմենիա
Երևանյան խաշլամա Յակուբովիչի համար՝ հայ «գողականների» կողմից

«Ֆիլմի բնօրինակը ռուսերեն է։ Այն արդեն թարգմանվել է հայերեն, աշխատանք ենք տանում վրացերեն և անգլերեն թարգմանելու ուղղությամբ։ Եթե հասցնենք, ապա կինոնկարը կուղարկենք Վենետիկի կինոփառատոն», — ասաց Մաքսոևան։

Նա հույս ունի, որ ֆիլմը շուտով կդիտեն նաև Վրաստանում, քանի որ Երևանն արժանի է, որ նրա մասին հնարավորինս շատ մարդիկ իմանան։ Հատկապես Վրաստանում, որտեղ Հայաստանի մայրաքաղաքի իսկական կյանքի մասին ժամանակակից երիտասարդությունը գրեթե ոչինչ չգիտի։

«Յուրաքանչյուր մարդ պետք է անպայման գա Երևան և բացահայտի Հայաստանը։ Ճանաչելով Հայաստանը` նա կճանաչի աշխարհը և համաշխարհային քաղաքակրթության ակունքները», — ասաց Մաքսոևան։

Ֆիլմ նկարահանելու գաղափարը Մաքսոևային հուշել է մի վրացի զբոսաշրջիկ, որը հիացած է հեռացել վարդագույն քաղաքից։ Նա արձակուրդներին է եկել Երևան, իսկ Մաքսոևան Հայաստան է եկել իր ֆիլմի շնորհանդեսի համար։

Панорама Еревана - Sputnik Արմենիա
«Հայկական» մոծակները կամ վերջին հայացք Արարատին. զբոսաշրջիկները զարմացած են հեռացել մեր երկրից

«Նա ամբողջ ճանապարհին ինձ պատմում էր, թե որքան հիասքանչ ու անկրկնելի է Երևանը։ Ասում էր` աշխարհում տուֆից կառուցված այս քաղաքի նմանը չկա, իսկ խոհանոցը, խմիչքները հիասքանչ են», — պատմեց Մաքսոևան։

Ի սկզբանե նախատեսվել է վավերագրական ֆիլմ նկարել, բայց Մաքսոևան իր նախորդ ֆիլմերի նման սյուժեում ներառեց գեղարվեստական տարրեր։ «Ես գնում եմ Երևան» ֆիլմը ստեղծվեց Գեորգի Դանելիայի «Միմինո» գլուխգործոցի մոտիվներով։ Հեղինակին օգնեցին Georgian Airways, Armenia ավիաընկերությունները և այլ կազմակերպություններ։

Ֆիլմում նկարվել են երիտասարդ դերասաններ Հայաստանից և Վրաստանից. Հայկ Պետրոսյանը հանդես է գալիս տաքսիստի դերում, իսկ Իվանե Կուրասբեդիանին` Georgian Airways ավիաընկերության օդաչուի դերում։ Պարզվել է, որ ավիաընկերությունում իրականում աշխատում է անձնակազմի հրամանատար Վալերի Իմիշվիլին, որի դերն էլ կատարում է Իվանեն։ Այդ զուգադիպությունն էլ համոզել է Մաքսոևային, որ «Միմինոյի» սյուժեի հայտնվելն օրինաչափ է։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Թե ինչպես գաճաճային Ադրբեջանը խթանեց Արցախի զբոսաշրջությունը

Ժամանակակից Երևանի մասին ֆիլմում ներկայացվել են մարդկանց կյանքի բոլոր ասպեկտները։ Այստեղ կարելի է ջազ լսել, աղոթել մզկիթում կամ ռուսական, վրացական, կաթոլիկ եկեղեցիներում, այցելել հնագույն հուշարձաններ, վայելել մայրաքաղաքի փողոցների գեղեցկությունը։

Ֆիլմում հերքվում է հայ ժլատ տաքսիստների մասին առասպելը։ Թբիլիսիից Երևան ժամանած հյուրին բոլոր օրերին ուղեկցել է տաքսիստը, որն անվճար պտտել է քաղաքում։

Պարզվել է, որ սյուժեի այդ գիծը հիմնված է իրական դեպքերի վրա։ Մաքսոևային հայերի առատաձեռնության և գթասրտության մասին պատմել են երկրում հանգստացող վրացի ընկերները։

Մաքսոևան և բեմադրող օպերատոր Գարիկ Աբելյանը մեկ տարի աշխատել են ֆիլմի ստեղծման վրա։

Գարիկ Աբելյանն ու Վիկտորյա Մաքսոևան սկսել են համագործակցել դեռ 2016թ-ին, երբ Վիկան ժամանել է Երևան, որպեսզի նկարի «Մերոնք մերոնց մոտ» ֆիլմը` Երևանում բնակվող վրացիների մասին։ Նրանց համատեղ ջանքերով և տարբեր ընկերությունների ու պետական կառույցների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում նկարահանվել են «Երևան-Բաթումի. բարեկամության ճանապարհ», «Արտացոլելով հավերժությունը» և այլ ֆիլմեր։

Լրահոս
0