06:22 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
98 0 0

Լրատվամիջոցները հայտնում են, որ դերասանը գիտակցությունը չի կորցրել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երեկ հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դերասանը գիտակցությունը չի կորցրել։ Հոսպիտալացման պատճառը եղել է «սրտի հետ կապված խնդիրը»։

Ենթադրվում է, որ Ջիգարխանյանի առողջական վիճակի վատացման պատճառը վերջին օրերի լարված աշխատանքն է, քանի որ նրա ղեկավարած թատրոնում նոր ներկայացման են պատրաստվում։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

 

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)

Գլխավոր թեմաներ