00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի նախկին կնոջ «հետքերը». Վիտալինայի գործին ազդեցիկ մարդիկ են խառնվել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիտալինայի նախկին պաշտպանն աղմկահարույց բացահայտումներից հետո հիմա արդեն պաշտպանում է Ջիգարխանյանին և պատմում դերասանի նախկին կնոջ ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին պաշտպան Էլինա Մազուրն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ հրաժարվել է մութ անցյալից և ջանք չի խնայում «լուսավոր ուժերի» կողմ անցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆՏՎ հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Ռուսական նոր սենսացիաներ» հաղորդման ժամանակ։

Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - Манчестер Юнайтед - Sputnik Արմենիա
Մխիթարյանը «լողաց», Ջիգարխանյանը ձանձրացրեց. ինչ են փնտրում հայերը համացանցում

Նա ապաշխարել է ու գնացել Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի մոտ։ Փաստաբանը, զգուշանալով սադրանքներից, Մազուրին առանձնապես ջերմությամբ չի ընդունել։

«Ինձ համար այստեղ գալը հեշտ չէր, մենք երկար ժամանակ դիմակայել ենք։ Հնարավոր է`ծիծաղելի թվա, բայց ես երկար ժամանակ համարում էի, որ դուք ավազակ եք»,- հանդիպման ժամանակ ասել է Մազուրը։

Նա շեշտել է, որ Ջիգարխանյանի հանդեպ սխալ վերաբերմունք է ունեցել։

«Դուք հասկանու՞մ եք, որ այս ամենին խառնված է ոչ միայն Վիտալինան, այլև ազդեցիկ մարդիկ»,- հարցրել է Մազուրը։

Երկար զրույցից հետո Ջիգարխանյանի փաստաբանն ասել է, որ արդեն բավականաչափ ապացույցներ ունի Վիտալինային խարդախության մեղադրանք ներկայացնելու համար։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»

Մազուրը որոշել է նաև անձմամբ ներողություն խնդրել Ջիգարխանյանի նախկին կնոջից` Տատյանա Վլասովայից։ Նա քաղցրավենիք է վերցրել ու գնացել Վլասովայի տուն, սակայն վերջինս սառն է դիմավորել հյուրին։

«Ես մեղավոր եմ ձեր առաջ, բայց ուզում եմ շտկել այս սարսափելի իրավիճակը։ Ես շատ ուշ հասկացա ամեն ինչ»,- վստահեցրել է Մազուրը։

Վլասովան սառնասրտորեն լսել է Էլինային, հրաժարվել է ընդունել նրա բերած քաղցրավենիքը` նշելով, որ շաքարախտ ունի։

«Ես չեմ կարող ներել ո՛չ ձեզ, ո՛չ Վիտալինային, որովհետև մեր կյանքի վերջին տարիներն անդարձ փչացան ։ Եվ որևէ քաղցրավենիքով ու բանջարեղենով այդ ամենը հետ չես բերի»,- ասել է Վլասովան։

Կանայք մի հարցում համակարծիք են եղել` Վիտալինան վտանգավոր մարդ է։ Վլասովան ասել է, որ նույնիսկ վախենում է դերասանի կյանքի համար։

«Ես վախենում եմ նրանց հանդիպումից (Վիտալինայի ու Ջիգարխանյանի)… Գուցե նա հատուկ ունակություններ ունի՞։ Չեմ ասում, որ նա կկրակի Ջիգարխանյանի վրա, ինչպես Կապլանը` Լենինի։ Թեև հիվանդից ամեն ինչ կարելի է սպասել»,-ասել է Վլասովան։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0