ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Շոումեն, հումորի վարպետ, դերասան Միխայիլ Գալուստյանը Instagram սոցիալական կայքում ցույց է տվել, թե ինչպես է կրակում։
«Մի՛ փորձեք կրկնել։ Հնարքներն իրականացրել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ։ Անվտանգության կանոնների կոպիտ խախտով», — մեկնաբանել է իր տեսանյութը Գալուստյանը։
Տեսանյութը ոգևորել է Instagram-ի օգտատերերին, հաշված ժամերի ընթացքում այն ավելի քան 450 հազար դիտում է հավաքել։
«Միշանյա, տեսանյութդ ստիպում է ժպտալ ու ծիծաղել։ Շնորհակալություն քո արվեստի համար։ Հիանում եմ տաղանդովդ», — գրել է օգտատերերից մեկը։
Մյուսն էլ նկատել է, որ Գալուստյանն այդքան էլ վատ հրաձիգ չէ։
«Բանակում հարյուր մետրից էին թիրախին կպնում։ Իսկ դու, Միշա, կարող ես նույնիսկ առանց հրացանի՝ ծիծաղով հարվածես թիրախին», — գրել է բաժանորդներից մեկը։
Գալուստյանը բավականին հազվադեպ է ուրախացնում բաժանորդներին, սակայն երբ անում է դա՝ ապա շատ դիպուկ։