00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիրո խոստովանություն». ինչպես են Ռոքսանա Բաբայանն ու Միխայիլ Դերժավինը մարդու կյանք փրկել

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցАктер Михаил Державин с супругой Роксаной Бабаян
Актер Михаил Державин с супругой Роксаной Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի երգչուհի Ռոքսանա Բաբայանն ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը միասին ապրել են 37 տարի։ «Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման եթերում Ռոքսանան պատմել է, թե ինչպես է իրենց հաջողվել այսքան երկար տարիներ պահպանել ամուսնությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայտնի երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանը խոստովանել է, որ ամուսնու` արտիստ Միխայիլ Դերժավինի հետ «կյանքի միանման ինտոնացիա» են ունեցել։ Այդ մասին նա պատմել է «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Մարդու ճակատագիրը` Բորիս Կորչևնիկովի հետ» հաղորդման եթերում։

«Մարդիկ կարող են միմյանց կողքին լինել միայն այն դեպքում, եթե կյանքի միանման ինտոնացիա ունեն։ Դրանք շատ նուրբ բաներ են… Դա և մեծ համբերությունն է, և դիվանագիտությունը, միմյանց հետ շփվելու ունակությունը, ցանկությունը և ամենակարևորը, պետք է հասկանալ, որ այն մարդը, ում սիրում ես` քո կեսն է», – ասել է նա։

Певица Роксана Бабаян во время награждения деятелей культуры и искусства государственными наградами РФ - Sputnik Արմենիա
Պետք է այսօր ասել, «վաղը» կարող է չգալ. Ռոքսանա Բաբայանը` ամուսնական հարաբերությունների մասին

Հեռուստահաղորդավարի հարցին` թե ինչպես են ամուսինները գրեթե չորս տասնյակ տարիներ միասին ապրել Արբատի վրա գտնվող փոքրիկ բնակարանում, որի մակերեսը 27 քմ էր կազմում, Ռոքսանան ժպիտով պատասխանել է. «Մեզ բնակարան էին առաջարկում, սակայն դա Միխայիլ Միխայլովիչի «հայրենիքն» է… Դա սեփական տարածքի, բակի զգացողությունն է։ Բնակարանին մոտ էր գտնվում նաև ուսումնարանը, հայրիկն ու մայրիկը, Վախթանգովի թատրոնը, կախարդական փողոց է, նրան ճանաչում էին Արբատի բոլոր բնակիչերը և ոչ միայն, նա հոգով կապված էր այդ թաղամասին, և ոչ մի 350–մետրանոց բնակարան չէր կարող փոխարինել դրան։ Դա այն բնակարանն էր, որտեղ նա ծնվել էր։ Մարդը չի կարող ապրել առանց տոհմական կապերի։ Նրա համար դա շատ կարևոր էր։ Այդ պատճառով էլ մենք այդ հարցը մեկընդմիշտ որոշեցինք»։

Ամուսնու մասին Բաբայանն ասում է, որ բավական հեգնական կեցվածք ունենալով հանդերձ` նա չափազանց հոգևոր մարդ էր և նա շատ հանգիստ հեռացավ այս աշխարհից։

«Միշայի հետ հեշտ էր, նա շատ ջերմ մարդ էր։ Նա երբեք ոչ ոքի չէր քննարկում, չէր մեղադրում։ Նրան սիրում էին բոլորը, բժիշկներն էլ էին շատ սիրում։ Կարծում եմ` աստծու շնորհ էր… Նա Մաշա անունով հիանալի դուստր ունի, պարզապես ֆանտաստիկ, շատ է նման Միխայիլ Միխաիլովիչին, հրաշալի թոռներ, լավ փեսա։ Մենք մեծ ընտանիք էինք», – ասել է նա։

Երգչուհու խոսքով` Դերժավինի հետ նրանց հարաբերությունները ոչ մեկին ցավ չեն պատճառել։

«Նախկին ամուսինների հետ մեր հարաբերությունները սպառվելու վրա էին։ Մեր սերը ոչ ոքի կյանքը չի փչացրել։ Ես դրան չէի գնա, կարծում եմ` նա ևս։ Պետք է ամեն ինչ մաքուր ձեռքերով անել։ Ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցել չի լինի։ Բավական ներդաշնակ իրավիճակ էր», – ընդգծեց նա։

Բաբայանը պատմել է նաև, թե ինչպես է ամուսնու հետ մի անգամ ինքնասպանության փորձ կանխել։

Певица Роксана Бабаян во время награждения деятелей культуры и искусства государственными наградами РФ - Sputnik Արմենիա
Ինչու Ռոքսանա Բաբայանն ու Միխայիլ Դերժավինը երեխա չունեցան. երգչուհու խոստովանությունը

«Մենք հաճախ էինք հավաքվում Շուրա Շիրվինդտի մոտ։ Մի անգամ ամռանը հետ էինք վերադառնում հերթական երեկույթից, տուն էինք վերադառնում ոտքով, գիշերվա ժամը 02:00-2:30 էր։ Քայլում էինք, ճանապարհին կամուրջ էր, որը պետք է անցնեինք, հանկարծ տեսանք, մի մարդ է կանգնած, պայուսակը ձեռքին և ներքև է նայում։ Մենք կանգնեցինք, հարցրինք նրան, թե ի՞նչ է պատահել։ Տղամարդն ասաց, որ նա գրող է, որ նրան ոչ մի տեղ չեն ընդունում, դրա համար պատրաստվում է ցած նետվել։ Հարբած էր։ Այնուհետև հանկարծ ճանաչեց Միխայիլին և հիացավ», – պատմում է նա։

Ամուսինները խնդրեցին նրան իր ստեղծագործություններից որևէ բան կարդալ։ Ինչպես պարզվեց` պայուսակը լի էր նրա գրվածքներով։

«Նա կարդում էր, մենք գլխով էինք անում, սակայն պայուսակը լի էր էքստազային գրականությամբ։ Արդյունքում` 6-7-րդ էջերի վրա ես հասկացա, որ ինքս ինքնասպանություն կգործեմ հիմա։ Եվ այդժամ Միշան ասաց նրան. «Դադար վերցրու և մտածիր նոր ուղղության մասին։ Սա շատ լավ է, սակայն փոփոխություն է պետք…», – և նրա ականջին ինչ-որ բան շշնջաց։ Տղամարդը սկսեց բարձր ծիծաղել, այնուհետև խոստացավ, որ, անպայման, այդպես էլ կանի։ Մի խոսքով, լքեցինք մենք նրան` բարձր տրամադրության մեջ թողած։ Իսկ Միխայիլ Միխայլովիչն ինձ այդպես էլ չասաց, թե ինչ է շշնջացել ականջին», – ասել է Բաբայանը։

Միխայիլ Դերժավինը մահացավ 82 տարեկանում երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ Ռոքսանա Բաբայանի հետ նրանք ընդհանուր երեխաներ չունեին։ Միխայիլի ընտանիքը դարձավ Բաբայանի ընտանիքը, Միխայիլի ընկերները` Ռոքսանայի ընկերները։

Լրահոս
0