00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կյանքը կշարունակի թանկանալ մինչև ամառ

© Sputnik / Виктор ТолочкоМагазин duty free на белорусской границе
Магазин duty free на белорусской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018թ–ի հունվարին Հայաստանում կյանքը թանկացել է 2.7 տոկոսով։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այս ցուցանիշն իրատեսական է համարում, բայց չի բացառում, որ մինչև ամառ կլինեն նոր թանկացումներ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ազգային վիճակագրության ծառայության` գնաճի վերաբերյալ տվյալներն իրատեսական են, բայց չի բացառվում, որ թանկացումները կշարունակվեն մինչև ամառ։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Տնտեսագետի կարծիքով` հատկապես սննդամթերքի շուկայում թանկացումները հունվարով չեն սահմանափակվի, և կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին։ Մինչև մայիս-հունիս սննդամթերքի շուկայում լուրջ բարելավում մասնագետը չի կանխատեսում։

«Տրադիցիոն ապրանքները, հատկապես` մսամթերքը, կարագը ոչ միայն չեն էժանանում, այլև վերջին շրջանում հատկապես մսամթերքի թանկացման նոր միտումներ կան։ Կուտակված պաշարներ չկան, գյուղատնտեսությունը, հատկապես անցյալ տարվա անբարենպաստ պայմաններից հետո շարունակում է անկումը»,- ասում է Մարգարյանը։

2018թ. հունվարին Հայաստանում գրանցված համատարած գնաճը հայ վիճակագիրները գնահատել են 2.7%։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար ամսվա սպառողական գների ինդեքսը, որի համաձայն` սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 5.7%-ով։ Ամենաշատը` 25.11%-ով թանկացել են միրգը, բանջարեղենը և վառելիքը` 11.2%-ով։

Полет воздушного шара - Sputnik Արմենիա
Թանկացումները հասան գյուղ. գյուղմթերքը կթանկանա 5%–ով

Մսամթերքը հունվարին նախորդ ամսվա համեմատ թանկացել է 2%-ով, կաթնամթերքը, պանիրը, ձուն` 0.5%-ով, ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյն ու կակաոն`0.2%-ով։

Հրուշակեղենի, ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գները մնացել են անփոփոխ, իսկ շաքարավազն ու կարագն էժանացել են` համապատասխանաբար` 0.4 և 1%-ով։

Ատոմ Մարգարյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել հատկապես տրանսպորտային ծառայությունների վրա, որոնք պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` էապես թանկացել են։

«2018թ-ի հունվարին 2017-ի դեկտեմբերի նկատմամբ տրանսպորտային ծառայությունները թանկացել են 6%-ով, 2017-ի հունվարի նկատմամբ` 12%։ Աննախադեպ, փաստորեն, երկնիշ տոկոսով աճ է եղել տրանսպորտի ծառայությունների ոլորտում։ Հասկանալի է, որ դա անմիջապես ազդել է նաև ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների արժեքի վրա»,- ասաց տնտեսագետը։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով`բենզինը Հայաստանում 2018թ-ի հունվարին 2017-ի դեկտեմբերի համեմատ թանկացել է 5.4%-ով, դիզվառելիքը` 16.3%, ավտոմեքենաների լիցքավորման գազը` 11.8%-ով։

Այդուհանդերձ, գնաճ մեր երկրում առայժմ տարվա կտրվածքով կանխատեսվածի նվազագույն շեմին է։ Հիշեցնենք, որ այս տարվա համար ՀՀ կառավարությունն առավելագույնը 4+-1.5% գնաճ է կանխատեսել։

Գնաճի առումով Հայաստանը տարածաշրջանում միակը չէ։ Տնտեսագետի խոսքով` տարածաշրջանի մի շարք երկրներում ևս հունվարին բավական շոշափելի թանկացումներ են տեղի ունեցել։ Ըստ նրա` ՌԴ-ում Հայաստանի համեմատ գրեթե նույն չափով գնաճ է գրանցվել`2- 2.5%, Բելառուսում` 4.6, Ղազախստանում` 7.1, իսկ ամենամեծ գնաճը տարածաշրջանի երկրներից գրանցվել է Թուրքիայում` շուրջ 12 %։

Հայաստանում հունվարին գրանցված գնաճը մեծապես պայմանավորվում է Հարկային օրենսգրքի փոփոխություններով, որի արդյունքում հունվարի 1-ից ավելացել են ակցիզային հարկի դրույքաչափերը։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է գնաճը կանխելու համար վերադառնալ մինչև հունվարի 1-ը գործող դրույքաչափերին։ Ընդդիմության այս առաջարկը խորհրդարանը կքննարկի փետրվարի 16-ին հրավիրված արտահերթ նիստում։

Լրահոս
0