00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսնության և գերմանացի սկեսրայրի մասին. ինչու՞ հարյուր հազար հայուհի երբեք չեն ամուսնանա

© Photo : Unsplash / Suhyeon ChoiСвадьба
Свадьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպայում և ԱՄՆ–ում հայաստանցի հարսնացուները ոսկու գին ունեն։ Բարձր պահանջարկը պայմանավորված է նրանով, որ հայ կանայք և՛ լավ տնային տնտեսուհիներ են, և՛ տաղանդավոր գործարարներ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանցի հարսնացուները շատ պահանջված են Եվրոպայում և ԱՄՆ–ում, քանի որ, ի տարբերություն եվրոպացի կանանց, հայ կանանց մեջ համադրվում են տնային տնտեսուհու տաղանդն ու գործարար կնոջ ջիղը։ Բացի այդ, նրանք հասցնում են երեխա ունենալ և միաժամանակ կարիերայով զբաղվել։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Մի անգամ Գերմանիայից Հայաստան եկած մի տղամարդու հետ ծանոթացա։ Նա Հայաստան էր եկել թոռան հետ, որպեսզի ավելի լավ ճանաչի երկիրը», – ասաց Ադիբեկյանը։

Свадьба Раффи Кассабяна и Анжелы Карагезян в Калифорнии - Sputnik Արմենիա
Արցախում «սիրում են» ամուսնանալ, կամ ո՞ր տարիքում են ամուսնանում արցախցիները

Պարզվեց, որ նրա որդին ամուսնացել է հայուհու հետ, որը մեծացնում է երեխաներին, աշխատում, մաքրում երկհարկանի տունը, ամեն օր սնունդ պատրաստում, լվանում, արդուկում, աշխատում և երջանկացնում է իր որդուն։ Գերմանացին ցանկանում էր հասկանալ, թե ինչպես են երեխաներին դաստիարակում Հայաստանում։

Հայաստանում նման կինը սովորական է

Ադիբեկյանը կարծում է, որ հայ  տղամարդիկ մասամբ «երես առած» են և սովորական են վերաբերվում նրան, ինչն արտասահմանցիները հազվագյուտ հաջողություն են համարում։ Միաժամանակ տնային տնտեսությամբ զբաղվելու, երեխաներին դաստիարակելու, աշխատավայրում ինքնադրսևորվելու, ամուսնուն ուշադրություն հատկացնելու կարողությունը նրանց համար արտասովոր երևույթ է։

Սոցիոլոգը վստահ է, որ հայերը, հատկապես երիտասարդները, լրջորեն չեն վերաբերվում ամուսնությանը։ Հաճախ երիտասարդներն ամուսնանում են ընտանիքի ճնշմամբ` չգիտակցելով այդ քայլի ամբողջ լրջությունը։ Զարմանալի չէ, որ հաճախ նման միություններն ավարտվում են շուտափույթ ամուսնալուծությամբ։

«Հայաստանում տարեկան 40 հազար ամուսնություն է լինում։ Վիճակագրության համաձայն` ամուսնական զույգերի մոտ 22 տոկոսն ամուսնալուծվում է», – ասաց Ադիբեկյանը։

Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, որտեղ ամուսնալուծվում է ամուսինների 60-75 տոկոսը, այդ ցուցանիշն այդքան էլ բարձր չէ, բայց խնդրիրը կա:

«Մի անգամ ինձ մոտ եկավ 19 տարեկան հղի մի աղջիկ ու ասաց, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Պարզվեց, նա բնավորությամբ էքստրավերտ է, իսկ ամուսինը թույլ չի տալիս իրեն տանից դուրս գալ, մինչդեռ ինքն ամբողջ օրն աշխատանքի է լինում, իսկ ազատ ժամանակն անցկացնում է ընկերների հետ», – ասաց Ադիբեկյանը։

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Ամուսնություն օտարերկրացու հետ, խոպան և մայրիշխանություն. 20-րդ դարի հայկական ընտանիքը

Սոցիոլոգին այդպես էլ չի հաջողվել աղջկա ամուսնուն բացատրել, որ կնոջը շփվել է հարկավոր։ Տղամարդն անդրդվելի է մնացել` ասելով, թե «տուն փող է բերում, էլ ինչ է հարկավոր կնոջը, երեխաներին այդպես էլ կմեծացնեն»։

Փորձագետը վստահ է` ամուսնալուծությունների պատճառը հիմնականում ամուսնության նկատմամբ երիտասարդների անլուրջ վերաբերմունքն է և համատարած եսասիրությունը։ Շատերը մտածում են միայն իրենց հարմարավետության մասին` մոռանալով շրջապատի մարդկանց զգացմունքների մասին։

Այսօր ավելացել է նաև ամուսնացողների միջին տարիքը. եթե նախկինում աղջիկներն ամուսնանում էին 18-20 տարեկանում, իսկ տղաները` 22-24, ապա այսօր ամուսնության միջին տարիքն աղջիկների համար 28–ն է, տղաների համար՝ 30–ը։

«Երկրում յուրաքանչյուր չորրորդ հղիությունն ավարտվում է աբորտով, իսկ յուրաքանչյուր չորրորդ երեխան մեծանում է առանց հոր, քանի որ տղամարդիկ հիմնականում մեկնում են Ռուսաստան` արտագնա աշխատանքի», – ասաց Ադիբեկյանը։

Ըստ նրա` Հայաստանում 100 հազար կին մնացել է առանց տղամարդու։ Նրանք այդպես էլ չեն ամուսնանա, քանի որ երկրում տղամարդկանց և կանանց թվի տարբերությունը հսկայական է։

Հայուհիներն ավելի համարձակ են դարձել

«Հանդիպում» ամուսնական գործակալության տնօրեն Նարե Մարտոյանն այդքան հոռետեսորեն տրամադրված չէ։ Նրա ամուսնական գործակալության միջոցով երեք ամիսը մեկ մոտ 18 ընտանիք է ստեղծվում։ Ամուսնական գործակալություն են դիմում 20-75 տարեկան կանայք և տղամարդիկ։ Վիճակագրության համաձայն` տարեկան վեց հազար դիմումատուներից 4 հազարը կանայք են։

«Վերջին 20 տարիների ընթացքում հայ կնոջ կերպարը փոխվել է։ Այսօր կինը հասկանում և ընդունում է այն փաստը, որ ինքը նույնպես ընտրության իրավունք ունի և չպետք է սպասի, թե երբ իրեն կընտրեն», – լրագրողների հետ զրույցում ասաց Մարտոյանը։

Մարտոյանն ամուսնական գործակալությունը հիմնել է 17 տարի առաջ։ Այդ ժամանակ նա դպրոցում մանկավարժ էր աշխատում և իր դիտարկումների շնորհիվ հասկացել էր` մարդիկ, որոնց անձնական կյանքը չի կայացել, ավելի ագրեսիվ են երեխաների նկատմամբ։ Այդ ժամանակ նա որոշել է գործակալություն հիմնել։ Վերջերս ընկերության մասնաճյուղն է բացվել Լոս Անջելեսում։

Братья Акопяны в день свадьбы - Sputnik Արմենիա
Երկու քույր, մեկ սկեսուր. հայկական հարսանիքը կմտնի ռուսական «զագս»–ի պատմության մեջ

«ԱՄՆ–ում հայերն ավելի ազատ են, երբ հայտարարեցինք գործակալություն բացելու մասին, 10 րոպե հետո հերթ էր գոյացել», – ասաց Մարտոյանը։

Նա  խոստովանեց նաև, որ ԱՄՆ–ի հայերը ավելի քիչ են սկսել վստահել Հայաստանի հայերին։ Նրանք նախընտրում են իրենց կյանքի ուղեկցին փնտրել սփյուռքում` վախենալով, որ հայաստանցիներն արտասահմանյան նշանածներ ու հարսնացուներ են որոնում բացառապես ԱՄՆ–ի քաղաքացիության կամ այլ շահադիտական նպատակների համար։

Լրահոս
0