12:51 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Երևանի կոնյակի գործարան

«Ցանկանում եմ, որ տակառը շուտով բացվի». Բուլղարիայի նախագահի ցանկությունը Արցախին

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95 0 0

«Արարատ» կոնյակի գործարանում արդեն Բուլղարիայի երկու նախագահների անունները կրող կոնյակի տակառներ են պահվում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Երևանի կոնյակի գործարան: Այս մասին տեղեկացնում է գործարանի մամուլի ծառայությունը։

«Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունը այցելել է Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան` ծանոթանալով ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռումեն Ռադևը կանգ է առել նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը ստեղծվել է 2001 թվականին` ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ նախատեսված է բացել ու հանտեսել այն ժամանակ, երբ կկարգավորվի արցախյան հակամարտությունը: Բուլղարիայի նախագահն իր ստորագրությունն է թողել գործարանի հուշագրքում` ցանկանալով, որպեսզի հակամարտություն շուտափույթ լուծվի և վերջապես Արցախում խաղաղություն հաստատվի:

«Ցանկանում եմ, որ տակառը շուտով բացվի»,- մակագրել է Ռումեն Ռադևը:

Նախագահ Ռադևը նաև եղել է Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրերը:

Ըստ ավանդույթի՝ Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագահական անցուղին համալրվեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի անվանական տակառով: Այնտեղ պահվում է նաև 2014թ. գործարան այցելած Բուլղարիայի նախկին նախագահ Գեորգի Պարվանովի անվանական տակառը:

Հայաստանից որպես նվեր Ռադևը  30 տարի հնեցմամբ ԱՐԱՐԱՏ «Էրեբունի» կոնյակ է նվեր ստացել:

Գլխավոր թեմաներ