06:40 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Վանա լիճ

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ցույց է տվել Հայաստանի «սիրտը» տիեզերքից

© Sputnik / Dmitriy Pisarenko
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11732

Անվանի տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին շնորհավորել է բոլորին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ` հրապարակելով Հայկական լեռնաշխարհում ընկած (ժամանակակից Թուրքիայի արևելյան մաս) լեգենդար լճի ռոմանտիկ լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին Facebook –ի իր էջում տեղադրել է ռոմանտիկ լուսանկարներ` արված տիեզերքից։

Լուսնկարներում պատկերված է հայկական Վանա լիճը (գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում), որը սրտի ձև է հիշեցնում։

«Շնորհավորում եմ բոլորին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ։ Ահա այսպիսի նվեր է արել մոլորակի բնակիչներին հայտնի Վանա լիճը», – մակագրել է լուսանկարը Ռյազանսկին։

Ռուս տիեզերագնացը պարբերաբար ուրախացնում է իր բաժանորդներին աշխարհի տարբեր երկրների լուսանկարներով` արված տիեզերքից։ Ռյազանսկու օբյեկտիվում արդեն հայտնվել են Երևանը և Արարատ լեռը։

Գլխավոր թեմաներ