19:43 19 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.68
  • EUR549.86
  • RUB7.16
Գարիկ Մարտիրոսյան և Ժաննա Լևինա

Այսօր ծնվեց մեր տղան. Գարիկ Մարտիրոսյանի կինը շնորհավորել է նրան

© Sputnik / Екатерина Чеснокова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (44)
8810

Այսօր իր ծննդյան օրն է նշում հայ հայտնի հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, հումորային շնորհավորանք է հղել ամուսնուն` ծննդյան 44 ամյակի կապակցությամբ։

Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է 1974թ.–ի փետրվարի 14–ին, Երևանում։ Իրականում, նրա ծննդյան օրը փետրվարի 13–ն է։ Բայց Գարիկի ծնողները խնդրել են երեխայի ծննդյան օրը գրել փետրվարի 14, որովհետև մտածել են, որ 13–ն անհաջող թիվ է։ Այսպես` Գարիկը 2 օր շարունակ նշում է իր ծննդյան տոնը։

 

«Կարող եք մեզ շնորհավորել։ Այսօր մեր տղան է ծնվել։ Քաշը 90 կգ, բոյը` 1 մետր 83 սմ, 44 տարեկան»,–գրել է Լևինան։

Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, հումորիստ, հեռուստահաղորդավար, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր։ 1993–2002 թթ. նա «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի անդամ էր։

թեմա:
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (44)

Գլխավոր թեմաներ