ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Վալենտինի օրվա կապակցությամբ։
Տեսանյութում նա իր կնոջ` Նանա Համբարձումյանի հետ է։ Ֆուտբոլիստը նաև մակագրել է տեսանյութը. «Love, life, wife»։
Նշենք, որ Օզբիլիսը պայմանագիր է ստորագրել Մոլդովայի բազմակի չեմպիոն «Շերիֆ» ակումբի հետ։