20:44 20 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Թամար Կապրիելյան

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անունները

© Sputnik / Максим Блинов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

«Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկին մնացել են հաշված օրեր:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։

Այդ օրը ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրան», Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

Եզրափակիչ փուլում փետրվարի 25-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում:

Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին:

Գլխավոր թեմաներ