00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թթվասերի 50 երանգները կամ «կաթնային» պատերազմ հայ արտադրողների հետ

© Sputnik / Asatur YesayantsМолочные продукты в магазине
Молочные продукты в магазине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թթվասերի շուկայի ստուգումների արդյունքները շոկի մեջ են գցել սպառողներին։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացահայտել է բազմաթիվ խախտումներ, մասնավորապես, հայկական արտադրության թթվասերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասունկ և ոչ միայն։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երբեմն կաթն արդեն վարակված է առաքվում վերամշակող ձեռնարկություններ, ինչը մեծ խնդիր է հայ արտադրողի համար։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասաց պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Կաթը և կաթնամթերքը մեր ամենօրյա սննդակարգի գլխավոր բաղադրիչներից են։ Այդ մթերքների անվտանգության հարցով մտահոգված են, մասնավորապես, երեխաների ծնողները։

Молочные продукты в магазине - Sputnik Արմենիա
Հայաստանում 2018–ի հուլիսին պանրի և թթվասերի մասին «դառը» ճշմարտությունը կբացահայտվի

Գիգոյանի խոսքով` ամբողջ արտադրական շղթային պետք է մանրամասն հետևել, ինչը Հայաստանում բավականին բարդ է։ Ինչպես խոստովանում է Գիգոյանը, նա արդեն ավելի քան հինգ տարի է այդ հարցը բարձրացնում է տարբեր մակարդակներում, սակայն «սայլը տեղից չի շարժվում»։

«Հայաստանում կաթի արտադրությունը լուրջ ուշադրության կարիք ունի, որպեսզի ժամանակին խախտումները կանխվեն։ Շատ արտադրողներ ստանում են վարակված կաթ։ Այսինքն` անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մեխանիզմ, որը կկարգավորի կաթի արտադրության ամբողջ գործընթացը», – նշեց նա։

Պանրագործների միության ղեկավարը նշեց, որ երկրի իշխանությունները, իհարկե, տեղյակ են խնդրից և, ամենայն հավանականությամբ, զբաղվում են դրանով։ Սակայն ինչ-որ անհայտ պատճառներով առայժմ ոչ մի առաջընթաց չի նկատվում։

«Պանրի արտադրությունը տեղի է ունենում այլ տեխնոլոգիայով, ուստի այդ մթերքը, ի տարբերություն կաթնամթերքի այլ տեսակների, համեմատաբար անվտանգ է։ Վերամշակող ընկերությունները պետք է ավելի ուշադիր լինեն, քանի որ հիմնական պատասխանատվությունն ընկած է հենց նրանց վրա», – ասաց մասնագետը։

Молочная продукция - Sputnik Արմենիա
Կաթը, կաթնաշոռն ու թթվասերը վտանգավոր են առողջության համար

Գիգոյանի խոսքով` կարգավորողը միայն վերահսկում է և այլ կերպ չի կարող ազդել իրավիճակի վրա։ Խնդիրն ավելի գլոբալ բնույթ է կրում, այն պետք է լուծել բոլոր փուլերում` գյուղացիներից մինչև խանութի վաճառասեղաններ, կարծում է փորձագետը։

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հետազոտել է թթվասերի տեղի շուկան և բացահայտել մի շարք խախտումներ։

Մասնավորապես, փորձաքննության է ներկայացվել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի, հակաբիոտիկի, բուսական յուղի և խմորասնկերի բարձր քանակ։

Ստուգումների շրջանակում փորձաքննության են ենթարկել «Չանախ», «Դուստր Մարիաննա», «Էջմիածին կաթ», «Թամարա», «Բոնիլատ», «Արզնի կաթ», «Պարգև» ընկերությունների թթվասերները։ Գրեթե բոլորը չեն համապատասխանել որակի նորմերին։

Նորմերին համապատասխանել են «Մարիլայի», «Բիոկաթի» և «Սմետանա Մասլովնայի» թթվասերները։

Լրահոս
0