00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավաշի ու հարիսայի վեճին զուգահեռ Սաուդյան Արաբիայում հայկական խոհանոցի բում է նկատվում

© Sputnik / Asatur YesayantsАрмянское национальное блюдо
Армянское национальное блюдо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաբները հիացած են հայկական խոհանոցով։ Նրանց գրավում է, թե ինչպես են հայերը հմտորեն համադրում թարմ և սեզոնային մթերքները մսի և ձավարեղենի տարբեր տեսակների հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Քանի դեռ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը քննում են հարիսայի, լավաշի և լահմաջոյի ծագման հարցը, սաուդիտները չեն կարողանում հագենալ հայկական խոհանոցի համով, գրում է Սաուդյան Արաբիայի ամենախոշոր պարբերականներից մեկը` Arab News-ը։

«Թուրքերին ու ադրբեջանցիներին զայրացրել է այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը ոչ մշակութային ժառանգության ցուցակում է ներառել։ Ճիշտ նույնկերպ հայերին զայրացրել է այն փաստը, որ հայկական ավանդական ուտեստը` հարիսան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային արժեքների ցանկը համալրել է «Քեշկեկ» անվան տակ», — գրված է պարբերականում։

Սակայն խոհանոցային այս մարտերը չեն խանգարում, որ Սաուդյան Արաբիայում հիանան հայկական խոհանոցով, որը գնալով ավելի մեծ ճանաչում է ստանում երկրում։ Հեղինակն ընդգծում է, որ հայկական խոհանոցն արդեն մեծ տարածում ունի Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Փարիզում։

«Հայկական խոհանոցը մեծ պահանջարկ է վայելում Սաուդյան Արաբիայում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում «Լուսին» անունով հայկական խոհանոցի երեք ռեստորան է բացվել Էր Ռիյադում, Ջիդայում և Ալխոբարում», — գրում է պարբերականը։

Сладость Ани - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի խոհարարի կոկորդին պիստա՞կ է մնացել. հայերի հետ պատերազմը շարունակվում է

Ամենից շատ գրավում է հայկական խոհանոցին հատուկ թարմ և սեզոնային մթերքների կիրառումը։ Նրանց զարմացնում է, թե ինչպես են հայերը ուտեստների մեջ հմտորեն օգտագործում նուռը, ծիրանը, սալորաչիրը, խնձորը, տանձը, խաղողը, սմբուկը, դդումը, ընկույզը, կանաչեղենը` դրանք համադրելով ձավարեղենի, մսի և կաթնամթերքի հետ։

Հայկական շեշտադրմամբ ռեստորան բացելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հաստատության տերերը հասկացել են, որ երկրի բնակիչները հաճույքով են այցելում Հորդանանի, Լիբանանին և այլ քաղաքների հայկական ռեստորաններ։ Այդպես 2009 թվականին բացվել է «Լուսին» անունը կրող առաջին ռեստորանը։

Ռեստորանն ամբողջությամբ համապատասխանում է հայկական միջավայրին, ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից։ Պատերը վարդագույն տուֆից են, որը բերվել է Հայաստանից։ Ճաշացանկը մշակել է խոհարարական փորձագետ Անահիտ Դոնիկյանը։

«Ընթրիքին մեզ թոնրի մեջ պատրաստած լավաշ մատուցեցին սերուցքային և ընկուզային սոուսով, անուշաբույր դդմի ապուր և խրթխրթան կարտոֆիլ», — գրված է նյութում։

Իսկական հաճույք է պատճառում բլղուրով, մաղադանոսով և տոմատի մածուկով պատրաստած համեղ կարմիր աղցանը։ Կարելի է սկսել մածնով տոլմա համտեսելուց։ Ընկուզային միջուկով սմբուկի ռուլետները, որոնք զարդարված են նռան հատիկներով, պարզապես աստվածային են։ Սուջուխը, սոուսով քաբաբը, ղափաման ավանդական հայկական ուտեստներ են, որոնք հին ժամանակներում հարսանյաց սեղաններին են դրվել։

Դդումը լցոնում են բրնձով, մսով, կանաչեղենով և ընկույզով, 4 ժամ թողնում թոնրի մեջ։

«Լուսինը» ընթրելու համար հիանալի վայր է, բայց այս աուտենտիկ միջավայրում կարելի է ոչ միայն համեղ կերակուրներ ուտել, այլև զգալ հայկական հայտնի հյուրընկալության ջերմությունը, եզրափակում է հոդվածի հեղինակը։

Լրահոս
0