00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմրուկը հասավ Հայաստան. ո՞վ է վարակել հայ տղամարդուն

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատեց` Հայաստանում կարմրուկի վարակի պաշտոնապես գրանցված դեպք կա։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանում կարմրուկի վարակի մասին կասկածները հաստատվեցին, և արդեն պաշտոնապես գրանցված մեկ դեպք կա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որ վարակվածը շուրջ 40 տարեկան քաղաքացի է, վերջերս հյուրեր է ունեցել Ռուսաստանից, որտեղ վարակի տարածման բավական բարձր մակարդակ է գրանցված։

«Նա շփվել է Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիների հետ, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, վարակված մարդ է եղել»,- ասաց Սահակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ռուսաստանցի հյուրերն արդեն վերադարձել են ՌԴ։

Գրանցված վարակի դեպքն այս պահին Հայաստանում միակն է։ Հայ բժիշկները վստահ են, որ կարմրուկը մեր երկրում մեծ տարածում չի գտնի, քանի որ Հայաստանում այդ վարակի դեմ պատվաստումները մեծ տարածում ունեն։ Վտանգը, Սահակյանի խոսքով, սպառնում է միայն չպատվաստված անձանց, ովքեր շփվում են վարակակիրների հետ։

Հիշեցնենք, որ հարևան Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն արդեն հայտարարել է այդ երկրում կարմրուկի վարակի տարածման մասին, որն արդեն 1 երեխայի մահվան պատճառ է դարձել ու ընդգրկել է ավելի քան 200 մարդու։

Կարմրուկն այսօր ակտիվորեն տարածվում է նաև Ռուսաստանում ու Եվրոպական տարածաշրջանում։ Իրավիճակն առավել բարդ է Հունաստանում, Ռումինիայում և Գերմանիայում։

Լրահոս
0