08:33 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
413 0 0

Գեղարդավանքում մի քանի հարյուրամյակ շարունակ մի սուրբ մասունք էր պահվում, որը պահպանում և թաքցնում էին թշնամուց։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Էջմիածնում, որը թարգմանաբար նշանակում է «իջավ միածինը», այսինքն Քրիստոսը, մինչ օրս պահպանվում է Սուրբ Գեղարդը։ Այն տեսնելու համար պետք է ստանալ եկեղեցական իշխանությունների հատուկ թույլտվությունը, գրում է «Պրավդա» առցանց պարբերականը։

Հոդվածի հեղինակ Իգոր Բուկերը որոշել է պատմել Հայաստանում հայտնված «Ճակատագրի գեղարդի» պատմությունը։

Հին մարգարեության համաձայն` այս գեղարդն իր մոտ պահողն ու գիտակցողը, թե ինչ ուժերի է այն ծառայում, պահում է աշխարհի ճակատագիրն իր` բարի կամ չար ձեռքերում։

Հայաստանի առաջին կաթողիկոս սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ սերում էր Արշակունիների պարթևական արքայատոհմից, իսկ այդ արքայատոհմը բարեկամական կապ ուներ Հայաստանում իշխող դինաստիայի հետ, կառուցեց Երևանից 40 կմ դեպի արևելք գտնվող Գեղարդ (Այրիվանք) եկեղեցին։

Այդտեղ էլ հիմնվեց վանքը, ուր Լուսավորիչն ի պահ հանձնեց Լոնգինի գեղարդը։ Ինչպես նշվում է հոդվածում, «գեղարդ» նշանակում է «նիզակ»։

XIII դարից սկսած` վանական համալիրը Գեղարդավանք է կոչվում։

«Այսօր 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։ Վերջերս եկեղեցիներից մեկի ներսում մի քանի հին գրություններ են հայտնաբերել, որոնցից ամենահինը թվագրվում է 1164 թվականով», — գրված է հոդվածում։

Սուրբ մասունքը, որը թաքցնում էին թշնամուց, մի քանի հարյուրամյակ պահպանվել է Գեղարդի վանքում։

XII դարի հայ գիտնական և աստվածաբան, արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացու մի շարք աշխատություններում հաճախ է հիշատակվում գեղարդը։ Մասնավորապես, նա նկարագրում է այն մեծարանքը, որը մատուցվում էր սուրբ մասունքին։

«Նա պատմել էր, որ գեղարդը բերվել էր 365 թվականին Աշտիշատում տեղի ունեցած Հայկական եկեղեցու առաջին ժողովին։ Մեկ այլ տեղում նա հիշում է կայսր Ֆրիդրիխ Բարբարոսային` 1189 թվականի երրորդ Խաչակրաց արշավանքի մասնակցին, և հայտնում, որ զորքում մի քանի հայ ասպետ կար։ Ցավոք, Ներսեսը ոչինչ չի ասում այն մասին, թե արդյոք Ֆրիդրիխ կայսրը գիտեր, որ հայերն են սուրբ գեղարդի պահապանները», — պնդում է հին գաղտնիքների ուսումնասիրող Ալեք Մակլելանը։

Ճակատագրի գեղարդն այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Իհարկե, իսկական լինելու հարցը վերջնականապես լուծված չէ, բայց սուրբ մասունքի ուժի անուղղակի վկայություններ կան։ Քանի դեռ գերմանացիներն իրենց մխիթարում էին, թե գեղարդն իրենց մոտ է, իսկական Ճակատագրի գեղարդը պահպանվում էր Ռուսաստանի բարեկամական երկիր Հայաստանում։

Գլխավոր թեմաներ