00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:16
6 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո ինտերնետի պահանջարկը Հայաստանում սկսեց աճել

© Photo : Public domain / SeroujСторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения
Сторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Երևանում 2008թ.-ի մարտի 1-2-ը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական բազա է հավաքել։ Նրա կարծիքով` հենց դրանք են Հայաստանում նպաստել ինտերնետի զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանում 2008թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ինչպես նաև դրանց հետևած ողբերգական իրադարձությունները ինչ-որ տեղ խթան դարձան Հայաստանում համացանցի զարգացման համար։ Նման կարծիքի է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեց Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը նրանց ցրեց այնտեղից` ուժի կիրառմամբ։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր իրենց արժանի պատիժը չեն կրել։

Մարտիրոսյանի խոսքով` տասնամյա վաղեմության ողբերգական իրադարձություններն ապացուցեցին, որ ինտերնետը կարող է լավ քաղաքական գործիք լինել։

Заседание Правительства РА. Артур Давтян - Sputnik Արմենիա
Բացահայտված կոռուպցիոն դեպքեր ու չբացահայտված մարտի 1. ներկայացնում է գլխավոր դատախազը

«Այդ օրվանից շատ բան է փոխվել։ Մինչև ընտրություններն ինտերնետից օգտվող օգտատերերն այդքան չէին հետաքրքրվում երկրի ներքին քաղաքականությամբ։ Մեր երկրի բնակչության միայն 2-3 տոկոսն է օգտվել Facebook-ից, հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետները», — գրել է Մարտիրոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Այդ պահին Մարկ Ցուկերբերգի ստեղծած սոցիալական ցանցն այդքան հայտնի չէր Հայաստանում։ Փոխարենն այդ տարիներին քարոզչություն իրականացնողները սեփական կայքերը ստեղծեցին` հստակ նպատակների համար։ Հիմա այդ կայքերն անհասանելի են, բայց 2008թ.-ին դրանց օգնությամբ շատ աշխույժ քարոզչություն էր իրականացվում։

«Այդ շրջանում հայերն առաջին անգամ համացանցում դուրս եկան միմյանց դեմ։ Միայն հետո բնակչությունը սկսեց հետաքրքրվել սոցիալական ցանցերով, քանի որ հենց այնտեղ կարելի էր գտնել անհրաժեշտ տեղեկատվություն։ Փաստացիորեն դրանք այլընտրանքային ԶԼՄ-ների դեր էին կատարում։ Չէ՞ որ հասկանալի պատճառներով այդ տարիներին շատ ԶԼՄ-ներ պարզապես դադարեցին աշխատել` հրաժարվելով հրապարակել այն, ինչ «թելադրվում էր վերևից»», — ընդգծեց Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետը հավելեց, որ այդ ժամանակ Հայաստանում աշխուժացան բլոգերները, որոնց հրապարակումները չափազանց պահանջված էին հասարակության շրջանում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանը նաև մեկնաբանեց ադրբեջանցի հաքերների ակտիվության հետ կապված իրավիճակը։ Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին (1988թ-ի փետրվարի 27-29) նրանք մի շարք գրոհներ են իրականացրել հայկական կայքերի վրա։

Баку - Sputnik Արմենիա
Սամվել Մարտիրոսյան. Անկախ Ադրբեջանը հաղթանակներ երբևէ չի ունեցել

Մարտիրոսյանն ասաց, որ այդ հարձակումները նորություն չեն։ Որպես կանոն` նման օրերին ադրբեջանցի հաքերներն ակտիվություն են ցուցաբերում։

«Երեք օր առաջ նրանք կոտրել են մի շարք էջեր և 15 կայք` ներառյալ Արցախի մշակույթի նախարարության կայքը։ Նախարարության կայքերն ամեն օր չէ, որ կոտրում են», — նշեց նա։

Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս համացանցում մեծ զգուշավորություն ցուցաբերել, այլապես յուրաքանչյուրի էջը կարող են կոտրել։

Լրահոս
0