00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիասքանչ է. հայ դիզայների աշխատանքներով հիացել է իտալական պարբերականը

© Из личного архива Лианы Elsi СаргсянПлатье от дизайнера Лианы Elsi Саргсян
Платье от дизайнера Лианы Elsi Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
eLSi Fashion House-ն արդեն հայտնի անուն է իտալական նորաձևության ոլորտում։ Այս մասին գրում է իտալական հեղինակավոր պարբերականը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի —Sputnik. Հայտնի դիզայներ Լիանա eLSi Սարգսյանը նախօրեին Միլանում ներկայացրել է իր նոր հավաքածուն։ Այս մասին «Ֆեշն և արվեստ` 2018 թվականի Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում» հոդվածում հայտնում է իտալական Stylettissimo-ն։

Հատկանշական է, որ շնորհանդեսին ներկա է եղել նաև հեղինակավոր ֆեշն-հյուպատոս, Միլանի նորաձևության շաբաթվա նախագահ Մարիո Բոզելին։

«eLSi Fashion House-ը բարձրարվեստ նորաձևության իր հավաքածուով արդեն հայտնի անուն է իտալական նորաձևության ոլորտում։ Ապրանքանիշն առաջին անգամ հանդես եկավ Միլանում Նորաձևությունը, որպես կյանքի տարրերից մեկը, կրկնվում է որոշակի ժամանակ անց։ Դիզայներ Լիանա Սարգսյանին հաջողվեց անցյալը համադրել թարմ դետալներով, որի արդյունքում նրբաճաշակ և միևնույն ժամանակ ժամանակակից կերպարներ ստեղծվեցին», — նշում է պարբերականը։

Հոդվածի հեղինակի խոսքով` հավաքածուի բոլոր մոդելներում շրջանաձև պատկերներ կան։

Պարբերականն ավելացնում է, որ Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգով անցնելու համար eLsi-ի զգեստներ են ընտրել ամերիկյան դերասանուհի Տիֆանի Բրոուվերը և հեռուստահաղորդավարուհի, նորաձևության ոլորտի փորձագետ, արքայադուստր Էլնա-Մարգրեթ Բենթհայմը։

Показ коллекции Царь царей - Sputnik Արմենիա
Տարվա առաջընթացը. աչքի ընկած հայ դիզայներների հնգյակը

Նշենք, որ 2017 թվականին Yerevan Fashion Week «Golden Lace»-ի ժամանակ Haute Couture հավաքածուն ցուցադրելու ժամանակ Լիանա Սարգսյանը դրամաշնորհ ստացավ` Մոսկվայում կայանալիք Follow The Fabrika նախագծին մասնակցելու համար։ Հենց այնտեղ նրան նկատեց Իտալիայից ժամանած ֆեշն-հյուպատոսը։ Դրանից հետո ոլորտի փորձագետները, որոնց թվում էր նաև Միլանի նորաձևության շաբաթվա նախագահ Մարիո Բոզելին, Լիանային ընդգրկեցին աշխարհի լավագույն դիզայներների յոթնյակում, որոնց ընտրել էին Վենետիկի 74-րդ կինոփառատոնի շրջանակում կայացած Palazzo Contarini Polignac փակ ցուցադրության համար։

Սակայն այսօրինակ հեղինակավոր միջոցառման ընթացքում ևս հայ դիզայներին հաջողվեց աչքի ընկնել։ Հենց Լիանան արժանացավ Մարիո Բոզելիի առանձնակի ուշադրությանը։ Բացի այդ, ներկայացված բոլոր զգեստներից միայն Լիանայի հագուստներն ընտրեցին աստղերը Վենետիկի կինոփառատոնին ներկայանալու ներկայանալու համար։

Անցյալ տարվա նոյեմբերին դիզայներն իր հավաքածուն ներկայացրեց Դուբայում անցկացվող Fashion Forward նորաձևության շաբաթվա շրջանակում։ Նշենք, որ Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի և Միլանի նորաձևության շաբաթների հետ մեկտեղ Fashion Forward —ը աշխարհի ամենակարևոր միջոցառումներից մեկն է։

Լրահոս
0