00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկա մարդ, չկա խնդիր. ինչպես է Հայաստանը պայքարում գործազրկության դեմ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցСоискатели заполняют анкеты. Архив
Соискатели заполняют анкеты. Архив - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործազուրկների թիվը Հայաստանում տարեցտարի նվազում է։ Պաշտոնական վիճակագրության լավատեսական դինամիկայի տակ, սակայն, մասնագետները դրական երանգ չեն տեսնում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ի՞նչ է թաքնված պաշտոնական թվերի հետևում։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում գործազուրկների թիվը նվազում է, որովհետև աշխատանք չունեցող քաղաքացիներն աշխատանք փնտրելու փոխարեն նախընտրում են արտագաղթել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Զբաղվածության պետական ծառայության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանը։

«Թե՛ բնակչության թիվն է նվազում, թե՛ աշխատանքային ռեսուրսներն են նվազում` հիմնականում կապված արտագաղթի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջին 7 տարում Հայաստանում գործազուրկների թիվը 45 000-ով նվազել է. այս են վկայում Ազգային վիճակագրության ծառայության ամենամյա ցուցանիշները։ Եթե 2011թ-ին Հայաստանում պաշտոնական տվյալներով գրանցված է եղել 265 800 գործազուրկ, 2015-ին` 243 700, ապա 2016թ-ին արդեն այդ թիվը դարձել է 220 200։ Պաշտոնական աղբյուրներն այս փոփոխությունները որպես դրական դինամիկա են ներկայացնում։

8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Հայ կնոջ վախերը. գործարար կանանց կյանքի երևացող ու աներևույթ կողմերը

Հայաստանի գործազուրկների մեջ գերակշռողը կանայք են։ Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ գործազուրկ կանայք կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 66.7%-ը կամ 46 800 մարդ։

Թադևոսյանի խոսքով` Հայաստանում աշխատանք չունեցող կանայք միշտ էլ 10-20%-ով տղամարդկանցից շատ են եղել։

Ըստ նրա` սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդիկ գերադասում են ինքնուրույն աշխատանք փնտրել` դիմելով ընկերների, ծանոթների օգնությանը, իսկ չգտնելու դեպքում մեկնում են արտագնա աշխատանքի։

«Գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվն ավելի մեծ է, քան կանանց։ Վերջին տարիներին այդ թիվը գնալով ավելի է մեծանում»,- նշեց զբաղվածության գործակալության աշխատակցուհին։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանին ևս գործազուրկ կանանց թիվը չի զարմացնում։ Նա նշում է, որ կանայք Հայաստանում տղամարդկանցից շատ են, բայց աշխատատեղերն ավելի շատ տղամարդկանց համար են։

«Դա պայմանավորված է «կանացի» աշխատատեղերի պակաս լինելով։ Բացի այդ, կանայք ոչ բոլոր աշխատանքներին են համաձայնում, տղամարդկանց համեմատ նրանց պահանջներն ավելի շատ են»,- ասաց Եգանյանը։

Կանանց գործազրկության ցուցանիշով Հայաստանը հետխորհրդային տարածքում ամենաբարձրն է: Այդ մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում:

Ըստ զեկույցի, 2018-ին Հայաստանում 25 տարեկանից բարձր կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 17,3%, ինչը նախկին ԽՍՀՄ երկրներում ամենավատ ցուցանիշն է: Այս ցանկում Հայաստանից հետո երկրորդ տեղում Լատվիան է` կանանց գործազրկության 8,6% ցուցանիշով, 3-ը Տաջիկստանն է` 7,8%-ով:

Հարևան Վրաստանում գործազուրկ է կանանց 7,7%-ը, Ադրբեջանում` 4,8%, Ռուսաստանում ՝ 4,1%-ը:

Լրահոս
0