00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինֆարկտից խուսափելու երեք միջոց. սրտաբանի գաղտնիքները

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցКардиологическое отделение в больнице. Архивное фото
Кардиологическое отделение в больнице. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սրտի կաթվածը երիտասարդանում է ամբողջ աշխարհում, Հայաստանը բացառություն չէ։ Թվում է, թե սրտի հետ կապված գանգատներ չկան, բայց երբ ի հայտ են գալիս, արդեն ուշ է լինում։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ծխելուց հրաժարվել, սրտաբանին այցելել, ֆիզիկական ակտիվություն. այս կանոններին հետևելը կօգնի խուսափել սրտանոթային համակարգի խնդիրներից, երկուշաբթի լրագրողներին ասաց սրտաբան Մերուժան Սաղաթելյանը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին` մասնագետը նշեց, որ սրտաբանի մոտ պետք է գնալ երկու տարին մեկ, նույնիսկ եթե ոչ մի խնդիր և գանգատ չկա։

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է 35 տարեկանից մեծ մարդկանց։ Սրտանոթային հիվանդությունների պատճառով հանկարծակի մահվան պոտենցիալ վտանգ կա այն մարդկանց 15 տոկոսի մոտ, որոնց ախտորոշել են այդ հիվանդությունը։ Դրանք հենց այն դեպքերն են, երբ հիվանդը սրտի հետ կապված ոչ մի բողոք չունի», — ասաց սրտաբանը։

Սաղաթելյանի խոսքով` խնդիրներն ավելի հաճախ առաջանում են ծխելու, ավելորդ քաշի, բարձր ճնշման, շաքարային դիաբետի հետևանքով։ Եթե վերոհիշյալ չորս գործոններից թեկուզ երկուսը կան, ապա մինչև 35 տարեկանը միոկարդի ինֆարկտ ստանալու վտանգն աճում է 35-40 տոկոսով։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Հայկական «առողջաբարդություն»․ առողջապահության նախարարը վերածվեց տուգանքների նախարարի

«Գրեթե բոլոր երկրներում տղամարդկանց 40 տոկոսի մոտ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ կան, կանանց մոտ այդ ցուցանիշը հասնում է 25-30 տոկոսի։ Զարգացած երկրներում սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց թիվն ավելի քիչ է, քան Հայաստանում», — ասաց բժիշկը։

Սաղաթելյանի խոսքով` 2015թ-ից Հայաստանում ամեն տարի անցկացվում են սրտի անոթների ստենտավորման մոտ 4000 վիրահատություն։ Խոսելով ժողովրդի մեջ տարածված կարծիքի մասին, որ ամենից հաճախ մահվան և կաթվածների դեպքեր արձանագրվում են գարնանը, սրտաբանն ավելացրեց, որ դա մոլորություն է։

«Վիճակագրության համաձայն` սրտի նոպաները, սուր ինֆարկտը և հանկարծակի մահն ամենից հաճախ պատահում են տարվա ցուրտ եղանակին», — ասաց խոսնակը։

Մինչև 2008թ-ը հարևան երկրներից ժամանում էին Հայաստան` սրտի հետ կապված հիվանդությունները բուժելու համար։ Իսկ հիմա օտարերկրացի հիվանդների թիվը կրճատվել է։ Օրինակ` վրացիները նախընտրում են բուժման համար մեկնել Թուրքիա և Իսրայել։

Սրտաբանը նշեց նաև, որ ամբողջ աշխարհում հիվանդությունները երիտասարդանում են, այդ թվում` սրտանոթային։ Գլխավոր խնդիրներն են սխալ կենսակերպը, սթրեսը, սխալ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը։

Լրահոս
0