01:23 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Նյու Յորք, 1900-ականներ

Հաջողությունը չի փչացրել Լեո Դարդարյանին. ամերիկյան պարբերականը` հայ գործարարի մասին

© Public domain
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
55120

Ամերիկյան Նիագարա–Ֆոլսում հայաստանցին կարիերան սկսել է ռեստորանում աման լվալուց, իսկ ավելի ուշ հեղինակավոր հաստատության համասեփականատեր է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Ամերիկյան Niagara-gazette պարբերականը ներկայացրել է Հայաստանից արտագաղթած գործարար Լեո Դարդարյանի զարմանալի պատմությունը։

«Ինձ գրավեց Լեոյի պատմությունը։ Նա իր կարիերան սկսել է ռեստորանում աման լվալուց, իսկ հետո դարձել է տարեկան ավելի քան կես միլիոն ուտեստ վաճառող խոշոր ռեստորանի համասեփականատեր», — գրում է հոդվածի հեղինակը։

Նա նշում է, որ Դարդարյանը Հայաստանից Ամերիկա է տեղափոխվել 1913 թվականին, երբ նա 14 տարեկան է եղել։

«Անգլերեն ու ֆրանսերեն միայն մի քանի բառ է իմացել, գրպանում` երեք դոլար ու մեկ ուղղությամբ տոմս դեպի Նիագարա-Ֆոլս, որտեղ ապրում էին նրա բարեկամները։ Լեոն սկսել է աշխատել հին International Hotel-ում որպես մսագործի օգնական, բայց վաստակած գումարը չի հերիքել Հայաստան ուղարկելու համար։ Այդ պատճառով նա կես դրույքով աման լվացող է աշխատել Louis' ռեստորանում։ Այդտեղ 1913 թվականին 40 տեղ կար, իսկ 1945-ին արդեն 200 այցելու էր ընդունում»,- նշված է հոդվածում։

Հեղինակի խոսքով` Դարդարյանն առաջին 10 տարվա ընթացքում շատ բան է սովորել Լյուիս Ռոզենբլյումից (որը Louis' ռեստորանի սեփականատերն էր), որն իր բիզնեսը զարգացնում էր Statler հյուրանոցներում։ Լեոն Ռոզենբլյումին իր գործի վարպետ էր համարում։

«1925 թվականին Դարդարյանը որոշել է թողնել աշխատանքն ու սեփական ռեստորան բացել, բայց նրան բիզնեսի մասնաբաժին են առաջարկել, քանի որ Ռոզենբլյումը թոշակի էր անցնում։ Հինգ տարի անց նա դարձել է բիզնեսի համասեփականատերը», — գրում է նա։

Армянский хор. Лео Дардариан (в костюме) и преподобный Сервоп Манукян
Լեո Դարդարյան (կոստյումով)

Հետևելով նախկին ղեկավարի օրինակին` հայը հեշտորեն զարգացրել է բիզնեսը ու հետևել սիրելի ուսուցչի սահմանած չափանիշներին։ Ռոզենբլյումի հետ կապը պահպանել է մինչև նրա մահանալը։

«Լեոն մեծահոգի էր ու մեծ գործ է արել Առաջին համաշխարհային պատերազմից հետո սովյալ հայրենակիցներին օգնելու հարցում։ Ավելի ուշ նա ԱՄՆ-ում կարիքավորների համար անվճար ճաշարան է բացել։ Բացի այդ, Դարդարյանն օգնել է դրամահավաք կազմակերպել Նիագարա-Ֆոլսում հայկական եկեղեցի կառուցելու համար», — գրում է հրապարակման հեղինակը։

Բացի այդ, 1946 թվականին հայն ու նրա համախոհները եկեղեցու կառուցման համար այն ժամանակվա չափանիշներով բավականին մեծ գումար էին հավաքել (20 հազար դոլար)։

Գլխավոր թեմաներ