08:15 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Գոհար Ավետիսյան

Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանը ներկայացրել է իր սիրո պատմությունը

© vk/ Гоар Аветисян
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
16220

Հայտնի հայազգի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանը սիրում է պարբերաբար շոկի մեջ գցել իր բաժանորդներին:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնուն գտել է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի միջոցով։

Այդ մասին նա գրել է Instagram–ի իր էջում տեղադրված լուսանկարի տակ, որտեղ նա իր ամուսնու` Վահիկի և շան հետ է։

«Ընտանիք, որը ստեղծվել է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի շնորհիվ։ Հենց այնտեղ է ինձ գրել Վահիկը, որ ես «բոմբ» եմ, իսկ ես կոպտել եմ նրան։ Իսկ դուք ինչպե՞ս եք ծանոթացել ձեր երկրորդ կեսերի հետ, հիշո՞ւմ եք», – հարցրել է Գոհարը։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

 

Գոհար Ավետիսյանի դիմահարդարման դասընթացները մեծ պահանջարկ ունեն։ Թեև դրանք էժան չեն, բայց տեղերը մի քանի ամիս առաջ արդեն զբաղված են լինում։ Գոհարը հաճախ վարպետության դասեր է տալիս նաև ԱՊՀ երկրներում։ Instagram-ում ավելի քան 4.5 մլն բաժանորդ ունի։

Գլխավոր թեմաներ