00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի պատրիարքարանը կռիվ է տալիս հայկական եկեղեցու համար` կրոնական գողությո՞ւն

© Из архива культурно-просветительского центра "Айартун"Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси
Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը մտադիր է մինչև վերջ պայքարել հայկական ժառանգության համար։ Վրաստանի պետական ռեեստրում գրանցում իրականացնող մարմինն արդեն դիմել է դատավորին` դատավարությունը դադարեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում հայտնաբերած վրացական գրություններով երկու շիրմաքարերը ապացուցում են, որ վանքի տարածքում ժամանակին վրացական եկեղեցի է եղել։ Սրանում համոզված է Վրաստանի պատրիարքարանը։ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում այս վարկածը ծիծաղելի են համարում։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Եկեղեցական մարտեր Վրաստանում. փաստաբանները պաշտպանում են հայկական եկեղեցու իրավունքները

«Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում վրացի հնագետի կողմից հայտնաբերված վրացական գրություններով երկու շիրմաքարերը դեռ այն բանի վկայությունը չեն, որ այդ տարածքում վրացական եկեղեցի է եղել, ինչպես դրանում փորձում է համոզել բոլորին Վրաստանի պատրիարքարանը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավական հարցերով բաժնի ղեկավար Միխայիլ Ավագյանը։

Նրա խոսքով` XVIII դարում Թանդոյանց եկեղեցու տարածքում տարբեր ազգերի ներկայացուցիչների գերեզմանատուն է եղել։ Այն ժամանակ ոչ ոք երկար-բարակ չէր մտածում` որտեղ հուղարկավորել հանգուցյալին, հայկական կամ վրացական գերեզմանոցները տարանջատված չէին։ Ավելի ուշ` 1866 թվականին, այդ տարածքում կառուցվեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին։

«Այսօր Վրաստանի պատրիարքարանը պնդում է, թե XV-XVI դարերում հայկական եկեղեցու փոխարեն «Սուրբ խաչ» վրացական եկեղեցին է եղել, ինչը իրականությանը չի համապատասխանում», — պարզաբանեց Ավագյանը։

Վրաստանի պատրիարքարանում, անկախ հայկական կողմի մի շարք ապացույցների, համոզված են` եկեղեցին պատրիարքարանին հանձնելու Վրաստանի կառավարության որոշումը ճիշտ է։ Պաշտոնական դիրքորոշմամբ նրանք մտադիր են հանդես գալ այս տարվա մայիսի 1-ին նշանակված դատական նիստից հետո։

Հայցվորը Հայ առաքելական եկեղեցին է, պատասխանող կողմը` Վրաստանի պետական ռեեստրում գրանցումներ իրականացնող մարմինը, երրորդ կողմը` Վրաստանի պատրիարքարանն ու պետական սեփականության գործակալությունը։

Պետական ռեեստրում գրանցումներ իրականացնող մարմինը դատավորից արդեն պահանջվել է դադարեցնել եկեղեցու գործի վերաբերյալ դատավարությունը` կասկածի տակ դնելով հայկական եկեղեցու դիրքորոշումը։

Sputnik Армения представляет сюжет об армянах и армянском наследии Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի հայկական եկեղեցին ցանկանում են վերածել վրացականի՝ այն պատելով հին աղյուսներով

Հայկական եկեղեցու դիրքորոշումը դատարանում ներկայացնում են Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) իրավաբանները և մարդու իրավունքների և մոնիթորինգի ուսումնասիրության կենտրոնը (EMC)։ Ավելի վաղ TDI-ի կայքում նյութ էր հրապարակվել, որում կոչ էր արվել երկրի իշխանություններին վերադարձնել եկեղեցին օրինական տերերին` Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին։

4591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ.-ի հուլիսի 26-ին։

Եկեղեցու պատմական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարածքի վրա ուրիշ եկեղեցի երբեք չի եղել։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ.-ի օգոստոսի 12-ին եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական կարիքների համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց հուշարձանը մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, սակայն ապարդյուն։

Լրահոս
0