20:27 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
16640

Ինչ են ուտում Հայաստանի երեխաները կրթական հաստատություններում, ու ինչ արժե մեկ երեխայի դպրոցական ընդմիջումը։ Sputnik Արմենիան հետաքրքրվել է, թե ինչպես է Հայաստանը բավարարում աճող սերնդի ախորժակը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանի պետհամալսարանի ճաշարաններում ուսանողներին վաճառվող սննդամթերքի գները նվազել են. 350 դրամանոց կոտլետի գինը` 50 դրամով, 350 դրամանոց ապուրինը`100, 250 դրամանոց կարկանդակների ու աղցանների գները`50 դրամով։ Թեև էժանացումները կտրուկ չեն, բայց ուսանողի գրպանի համար նկատելի է նույնիսկ 50 դրամի խնայողությունը։

ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ուսանողները նման զիջումների են հասել շուրջ 10 ամսվա պայքարի արդյունքում։

«Հանդիպեցինք ռեկտորի հետ, ներկայացրինք մեզ հուզող հարցերը։ Հենց այդ պահին էլ ռեկտորը նիստին հրավիրեց համալսարանի ճաշարանների տնօրեններին ու հանձնարարեց գները հնարավորինս իջեցնել` որակը պահելով»,- պատմեց Դավիթը` հավելելով, որ հիմա էլ պետք է հետևեն, որ գնին զուգահեռ կերակուրների չափաբաժինները չնվազեն։

Եթե չափահաս ուսանողները կարողանում են պայքարել ու իրենց ուսումնական հաստատության ղեկավարներին ստիպել մտածել սովորողին պատշաճ սնունդ ապահովելու մասին, ապա դպրոցականներն իրենք են ստիպված հարմարվել մեծահասակների սահմանած կանոններին։

Давид Матевосян
© Sputnik / Nelli Danielyan
Դավիթ Մաթևոսյան

Երևանյան դպրոցում սովորող առաջին դասարանցի Մանեն մեզ անկեղծորեն պատմեց, որ դասերի ընթացքում սովածանում է ու անհամբեր սպասում դասամիջոցին։

«Դասամիջոցին բոլոր երեխաները պայուսակներից հանում են իրենց ուտելիքներն ու սկսում են ուտել։ Իսկ եթե զանգը տալիս է, ու չենք հասցնում, պահում ենք, որ մյուս դասամիջոցին շարունակենք»,- ասաց նա։

Մանեի մայրիկը հայտնեց, որ ոչ միայն ինքը, այլև համադասարանցիների ծնողների մեծ մասը չեն վստահում դպրոցական ճաշարանում վաճառվող սննդին ու երեխաների հետ ամեն օր տնից որևէ ուտելիք են դնում երեխաների պայուսակներում։

Դպրոցական սննդի մատակարարման ծրագիր Երևանում չկա։ Կա միայն Կրթության ու գիտության և Առողջապահության նախարարությունների մշակած համատեղ ցանկ` ինչ կարելի է վաճառել դպրոցներում, ինչ չի կարելի։ Այս ցանկով առաջնորդվելով` երևանյան դպրոցների ճաշարաններում վաճառքը կազմակերպում են ճաշարանը մրցութային կարգով վարձակալած մասնավոր անձինք կամ ընկերությունները։ Իսկ սննդի որակն ու սննդակարգի համապատասխանությունը հաստատված ցանկին վերահսկվում են ԿԳՆ-ն և Սննդի անվտանգության պետական ծառայությունը։

«Այն սնունդը, որ դպրոցական բուֆետներում վաճառվում է, մեծ մասամբ առողջ սնունդ չէ, օրինակ` հացաբուլկեղենը, գազավորված ըմպելիքները, չիպսերը։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք անցնել երեխաների բազմազան, առողջ սննդակարգին»,- Sputnik Արմենիային ասաց «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը։

Ի տարբերություն մայրաքաղաքի, մարզային դպրոցների մեծ մասում 1-4-րդ դասարանների աշակերտները դասերի ընթացքում անվճար նախաճաշիկներ են ստանում և ստիպված չեն լինում գնել ճաշարանի առաջարկած սնունդը։

Դա կարող է լինել կաթ և կարկանդակ, կարող է լինել աղցան ու նույնիսկ տաք ճաշ, բայց վերջինի համար դպրոցը պետք է համապատասխան խոհանոցային պայմաններ ունենա։

Եսայանը նշեց, որ բազմաթիվ դպրոցներ ԿԳՆ-ի կողմից սնունդը տաքացնելու տեխնիկա են ստացել, բայց կան դպրոցներ, որոնք նույնիսկ ճաշարան չունեն։ Այս դպրոցներն առայժմ դուրս են մնացել ծրագրից։

«Տաք ճաշեր, աղցաններ կարելի է պատրաստել նաև փոքր հնարավորությունների պայմաններում` ոչ թանկարժեք բաղադրիչներով»,- ասաց Եսայանը` հայտնելով, որ մեկ դպրոցականի նախաճաշի արժեքը ծրագրում հաշվարկված է 140 դրամ։

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010թ-ից։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի ապահովման գրասենյակի միջոցով, ՌԴ տրամադրած դրամաշնորհի հաշվին։

ՀՀ 5 մարզերում միջազգային աջակցությամբ մեկնարկած ծրագիրն արդեն ազգային ծրագրի է վերափոխվել և իրականացվում է պետական միջոցներով։

Գլխավոր թեմաներ