00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայը նոր աշխարհ է ցույց տվել ֆրանսիացիներին ու պարզել Մոնղոլիայի մեծ քաղաքների գաղտնիքը

© Sputnik / Мария Плотникова / Անցնել մեդիապահոցГорода мира. Улан-Батор
Города мира. Улан-Батор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայացք Արևմուտքի ու Արևելքի խաչմերուկից. ահա այս է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի հետնորդ Յան Մանուկի ստեղծագործական կարգախոսը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ֆրանսիայի քաղաքացի Յան Մանուկը տեսել է աշխարհի կեսը։ Մոնղոլիա, Բրազիլիա, Իսլանդիա և տասնյակ երկրներ է այցելել ոչ թե բիզնես դասով, այլ պատահական մեքենաներով, որպես հնոցապան աշխատելով նավերում, որպես բանվոր` որտեղ պատահի։ Նա ճամփորդում է 60-ականների վերջից, բայց որոշել է գրել, երբ արդեն հիշողությունների ու փորձի քառասնամյա պահոց է ունեցել։ Այս մասին հայտնում է CulturaMente իտալական պարբերականը։

© culturamenteՅան Մանուկ
Путешественник и писатель Ян Манук (Патрик Манукян) - Sputnik Արմենիա
Յան Մանուկ

Ճանապարհորդությունների մասին գրքերի սիրահարները մեծ հետաքրքրությամբ են կարդում նրա գրքերը, որոնք արդեն տասնյակ լեզուներով են թարգմանվել։

Մանուկը ջանում է գրել գրավիչ, բայց ոչ ժամանցային ոճով։ Մոնղոլիայի մասին գրքում նա գրել էր մեծ քաղաքների գաղտնիքի մասին։ Այդ քաղաքների ծայրամասերում քոչվորների վրաններ կան։ Նախկին վայրերից նրանց քշել են հանքափոր ընկերությունները, որոնք եկել են ուրանի ու մոլիբդենի համար։ Վրաններում ապրողների ճակատագրի հետևում Մանուկն ասես շողքի պես գծում է հարազատ Ֆրանսիայի կյանքը, որտեղ նույնպես գյուղերի ու փոքր քաղաքների դատարկման խնդիր կա։

На площади имени отца Армана Баадуряна - Джебраила Баадуряна - Sputnik Արմենիա
Ինչպես հայը Թուրքիայում էլեկտրականություն անցկացրեց ու սուջուխով փրկեց հրեաների կյանքը

«Ես կարող եմ խոսել Արևելքի մասին, բայց, իհարկե, դա իսկական Արևելքը չէ։ Մոնղոլիայի մասին իմ գրքերը Արևելքի մասին են, որոնք գրել է արևմտյան մարդը», — ասում է Մանուկը։

Պատրիկ Մանուկյանը (գրողի իսկական անունը) ստիպված չի եղել վարժվել Արևմուտքի ու Արևելքի սիմբիոզին։ Հենց այդպես են դարերով ապրել նրա հայրենակիցները։ Սփռվելով աշխարհում` նրանք ամրապնդել ու կրկնապատկել են այն հատկանիշը, որով վաղուց են առանձնացել. դա այլ մշակույթները որպես սեփական մշակույթ ընդունելու հատկությունն է։

«Հիանալի է այն, թե ինչպես են հայերը հարմարվում ու սիրում այն երկրները, որտեղ ապրում են», — կարծում է գրողը։

Իսկ Հայաստանում նա դեռ չի եղել։ Ուզում է գալ միայն այն ժամանակ, երբ ավարտի իր ընտանիքի ու նախնիների մասին գիրքը։ Իսկ մինչ նա գրում է, ուզում է աչքի առաջ տեսնել Հայաստանի այն կերպարը, որը երկար տարիներ պահում է սրտում։

Լրահոս
0