00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև հիմա չեմ կարողանում վարժվել. Նարինեն պատմել է` ինչպես են դիմավորում հայրենիքում

© Sputnik / Karen YepremyanПрезентация книги "Манюня" Наринэ Абгарян в Ереване
Презентация книги Манюня Наринэ Абгарян в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նարինե Աբգարյանը պատմել է, թե ինչ է զգում, երբ իր գրքերը թարգմանվում են այլ լեզուներով և հրատարակվում այլ երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայտնի գրող Նարինե Աբգարյանն արդեն երկրորդ անգամ է իր գրքերը ներկայացրել (դրանցից երկուսը թարգմանվել են ֆրանսերեն) Փարիզի գրքերի ցուցահանդեսում։

Միջոցառման ժամանակ նա հանդիպել է ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ։ Հարցազրույցի ընթացքում Աբգարյանը պատմել է, թե որն է իր ընթերցողների բնորոշ առանձնահատկությունը։

«Ես հաճելիորեն զարմացել էի, որ ինձ այստեղ կարդում են։ Ինձ թվում է, որ ցանկացած գրողի համար, որի գործերը թարգմանվում են, միշտ զարմանալի է գիտակցելը, որ նրան կարդում են այլ երկրների քաղաքացիները։ Ես մինչև հիմա չեմ կարողանում վարժվել այդ երջանկությանը։ Ֆրանսիացիները շատ սիրալիր են և բարի։ Ես մտավախություն ունեի` կապված ինչ-որ քաղաքական հարցերի հետ, բայց դրանք գրեթե չկան։ Ինձ թվում է, որ մշակույթը և քաղաքականությունը չպետք է խիստ նմանվեն», — ասել է նա։

Презентация книги Манюня Наринэ Абгарян в Ереване - Sputnik Արմենիա
«Ամբողջ կյանքում պատերազմի վախով եմ ապրում». անկեղծանում է Նարինե Աբգարյանը

Այն հարցին, թե ֆրանսիացի ընթերցողները տարբերվում են ռուս կամ հայ ընթերցողներից, Աբգարյանը պատասխանել է, որ եթե տարբերվում են, ապա միայն խառնվածքով։

«Իհարկե, ամենատաքարյունը և անմիջականն իմ հայրենակիցներն են։ Հայաստանում ինձ միանգամից կարող են սրճարան կամ ռեստորան հրավիրել։ Մինչև հիմա չեմ կարողանում վարժվել դրան։ Ամեն դեպքում ես գրող եմ դարձել Ռուսաստանում, և այստեղ ընթերցողները շատ ջերմ են, բարի, բայց կարողանում են տարածություն պահպանել։ Թեև Ռուսաստանում եղել են դեպքեր, երբ ինձ կանգնեցրել են և գրկել։ Ինձ թվում է, որ մարդիկ ամեն տեղ լավն են։ Ես համոզված եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը։ Դրանով էլ ապրում եմ», — ընդգծել է Աբգարյանը։

Նա խոստովանել է, որ գրող է դարձել անելանելիությունից, իսկ մանուկ հասակում երազել է պաղպաղակավաճառ դառնալ։

«Ոչ մի մասնագիտություն ինձ մոտ չի ստացվել, և ես հստակ զգացողություն եմ ունեցել, որ ընդհանրապես անպիտան մարդ եմ։ Արդյունքում ես հաշվապահություն սովորեցի և դարձա Մոսկվայի ամենաանհաջողակ հաշվապահը։ Հետո ուղղակի էջ բացեցի «Կենդանի մատյանում» և սկսեցի այնտեղ հրապարակել իմ պատմությունները։ Ինձ նկատեց մի հրատարակչություն (ես ինքս երբեք չէի համարձակվի ուղարկել այն, ինչ գրում եմ), և ահա այսպես բոլորովին պատահական 39 տարեկանում ես արթնացա որպես գրող», — պատմել է Աբգարյանը։

Նրա խոսքով` կարևոր է, որ մարդն իրեն հաջողության և գրքի հետ չնույնացնի։ Այդպես նյարդերդ ավելի ամուր կլինեն և զերծ կմնաս աստղային հիվանդությունից։

Լրահոս
0