17:14 14 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD516.99
  • GBP728.44
  • EUR626.18
  • RUB7.15
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
25600

Նոր միջոցը թույլ է տալիս ժամանակ չծախսել մարզումների վրա ու չտառապել՝ սննդից հրաժարվելով։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ամերիկյան գիտնականներն ավելորդ քաշի դեմ պայքարելու նոր միջոց են հայտնաբերել՝ թափառող նյարդի սառեցումը։ Ինտերվենցիոն ռադիոգիտության միությունների ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները պնդում են, որ այդ գործողության շնորհիվ մարդիկ քաղց չեն զգում։

Հոդվածը հրապարակվել է փորձի արդյունքում, որին մանակցել են ճարպակալման առաջին և երկրորդ աստիճան ունեցող տասը մարդ։ Նրանց մեջքից սառը արգոն՝ իներտ գազ են ներարկել։ Դրանից հետո երեք ամիս հետևել ենն պացիենտների վարքին։

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ նրանց քաղցի զգացումը բթացել է։ Ավելին՝ նրանց մարմնի ծավալը նվազել է միջինը 3,6%-ով։

Նախնական հաջողությունները ստիպել են գիտնականներին ավելի խորը ուսումնասիրել այդ միջոցը։ Ամերիկացի գիտնականները մտադիր են ավելի ընդլայնել փորձերը, որում ավելի շատ մարդ կմասնակցի։ Այդ փորձի ընթացքում նյարդերն ավելի շատ կսառեցվեն։

Գլխավոր թեմաներ