00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տունը թողել, գյուղ են գնացել. ի՞նչն է ստիպել աղջիկներին գյուղի դպրոցի ուսուցչուհի դառնալ

© Из личного архива Мариам МарикянУчителя в деревнях по программе "Учитель для Армении"
Учителя в деревнях по программе Учитель для Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
20 տարեկանն այն տարիքն է, երբ կամ չես ցանկանում ինչ–որ բանի մասին անհանգստանալ, կամ մտածում ես միայն քո մասին։ Երկրորդ տարբերակը յուրաքանչյուրի մոտ յուրովի է դրսևորվում. Sputnik Արմենիան պատմում է երկու աղջկա մասին, որոնք անհանգստանալով երկրի ապագայի համար` որոշել են ուսուցչուհի աշխատել գյուղերի դպրոցներում։

«Հարցնում ես` ինչու եմ ես այս գործով զբաղվում… Ասա, դու երբևէ տանը բույսեր ունեցե՞լ ես», — հարցնում է ինձ Նարինեն։ Ես անկեղծորեն պատասխանում եմ այդ հարցին, որ եղել են, բայց չորացել են. «Հուսով եմ, որ երեխաներս (նա այդպես է անվանում իր աշակերտներին) երբեք չեն չորանա։ Այնպիսի երանություն է տեսնել, թե ինչպես են նրանք օրեցօր բացվում, փթթում։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը»։

24-ամյա Նարինեի համար դա հենց աշխատանք է։ Նա չի վերաբերվում դրան որպես առաքելության կամ ինքնազոհաբերության, ինչպես կարող են մտածել շատերը։

Ինչ խոսք, զարմանալի է` այս տարիքում, երբ ուզում ես կարիերա ստեղծել կամ զբոսնել ու զվարճանալ ընկերներիդ հետ (կամ ամեն ինչ իրար հետ), վերցնել ու գնալ փոքրիկ գյուղ, որտեղ ընդամենը 53 հոգի է բնակվում և դասավանդել տեղի դպրոցում։

© Из личного архива Наринэ ВарданянՆարինե Վարդանյանն աշակերտների հետ
Учителя в деревнях по программе Учитель для Армении - Sputnik Արմենիա
Նարինե Վարդանյանն աշակերտների հետ

Նարինեն անցած տարվա սեպտեմբերին որոշել է մեկնել Արցախի Վաղազին գյուղ։ Նա դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում, նրա աշակերտներին բառացիորեն կարելի է մատների վրա հաշվել` նրանք տասն են։

«Ես երբեք չեմ երազել ուսուցչի աշխատանքի մասին։ Մանկուց սիրում եմ գրել, ավարտել եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Բայց ինչ-որ պահի հասկացա, որ ես իմ հոդվածներով հազիվ թե ինչ-որ բան փոխեմ երկրում։ Իսկ այսպես ես պատանի տղաներին ու աղջիկներին սովորեցնում եմ երազել, մտածել և ստեղծագործել, իսկ նրանք ապագայում կարող են փոխել ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհը», — ժպտում է Նարինեն։

Светофор и пешеходы - Sputnik Արմենիա
Երևանի դպրոցներում երեխաներին երթևեկության կանոններ կդասավանդվեն

Նարինե Վարդանյանը Teach for Armenia միջազգային նախագծի 71 մասնակիցներից է։ Նախագծի նպատակը երեխաների կրթության հնարավորություններն ընդլայնելն է, որոնք բնակվում են Հայաստանի փոքր քաղաքներում և գյուղերում։ Գյուղի ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները դիմում են ներկայացնում, քննություն հանձնում, ատեստավորում անցնում, և նրանց ուղարկում են դպրոցներից մեկը, որտեղ նրանք պայմանագրով աշխատում են երկու տարի` ստանալով աշխատավարձ և անվճար տուն։

«Ինձ համար առաջին դասերը բավականին բարդ էին։ Ես հարցնում էի երեխաներին, թե նրանք ինչ են մտածում այս կամ այն ստեղծագործության կերպարի մասին, իսկ նրանք թաքուն, համենայն դեպս նրանց այդպես էր թվում, թերթում էին դասագիրքը։ Նրանք բառացիորեն պատմում էին այն, ինչ գրված էր։ Ես համբերատար լսում էի նրանց, հետո ասում` հանգիստ թողեք գիրքը, իսկ դուք ինքներդ ի՞նչ եք մտածում։ Սկզբից նրանց համար դժվար էր, չէ՞ որ երեխաներին հազվադեպ են կարծիք հարցնում և ավելի հազվադեպ են ուշադրություն դարձնում այդ կարծիքին։ Հիմա երեխաներն արդեն բացվել են, նրանք սիրահարվում են գրքերի հերոսներին, դատապարտում կամ համակրում նրանց, վիճում են ինձ հետ և անգամ դասագրքի», — հիշում է Նարինեն։

Проверка грамотности - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է ռուսերենի իմացության մակարդակը հասել ցածր մակարդակի. մեղավորը փո՞ղն է

Գրականության դասերի ժամանակ Նարինեն ժամանակ է հատկացնում իր սաների աշխարհայացքն ընդլայնելու համար։ Նա միացնում է «Բիթլզի» երաժշտությունը, նրանց հետ քննարկում Մինասի նկարները, միասին վավերագրական ֆիլմեր են դիտում Հայաստանի ու Արցախի ազգային հերոսների մասին։ Չունենալով տեխնիկական հնարավորություններ` նա ինքն է դասերի թեմաները նկարում ու գրում թերթիկների վրա և ցույց տալիս երեխաներին։

«Ինձ համար կարևոր չէ, թե որքան ճիշտ, գրական լեզվով կխոսեն իմ աշակերտները։ Ավելի կարևոր է մտածել և խորհրդածել կարևոր բաների մասին, ոգեշնչել նրանց ինչ-որ բանի, որպեսզի նրանք հոգ տանեն իրենց փոքր հայրենիքի մասին։ Մի քանի ամիս առաջ, երբ ես հարցրի երեխաներին, թե ինչ կուզեին ունենալ գյուղում, նրանք պատասխանեցին` սուպերմարկետ։ Հիմա յուրաքանչյուրն իրական երազանք ունի, որը վերաբերում է գյուղին. Անդրանիկն ուզում է զբաղվել մեղվապահությամբ, Դավիթն ուզում է ատամնաբույժ դառնալ և վերադառնալ գյուղ, մի քանի երեխաներ երազում են կաթնամթերքի գործարան հիմնել։ Իսկ ես նախագծի ավարտից հետո կաջակցեմ նրանց», — ասում է Նարինեն։

Երբ դպրոցական արձակուրդների ժամանակ վերադառնում է տուն` Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղ, ստիպված է լինում իր սենյակը և նույնիսկ ծնողների ուշադրությունը կիսել ևս մի աղջկա հետ, որը նույնպես որոշել է գյուղական դպրոցի ուսուցչուհի դառնալ։ Նա ժամանակավորապես բնակվում է Նարինեենց տանը։

23 տարեկան Մարիամ Մարիկյանը կրթությամբ աստվածաբան է, 2017թ-ի սեպտեմբերից հայ եկեղեցու պատմություն է դասավանդում Ներքին Կարմրաղբյուրի դպրոցում։ Մարիամը ծնունդով Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից է։

«Ես այնպիսի առարկա եմ դասավանդում, որը չի կարող հարցեր չառաջացնել երեխաների մոտ։ Վերջերս հինգերորդ դասարանցի Սուրենը, խորամանկ ժպտալով, հարցրեց` եթե աստված սեռ չունի, ինչու է նրա որդին` Հիսուսը, տղամարդ, այլ ոչ թե կին։ Ես մտածեցի` ինչ հետաքրքիր է, ես այս հարցերի շուրջ մտածել եմ առաջին կուրսում, ինչո՞ւ ես չեմ մտածել նման բաների մասին, երբ 5-րդ դասարանում էի։ Հավանաբար այն պատճառով, որ իմ ուսուցիչները հազվադեպ էին պատասխանում սովորողների հարցերին։ Բայց դա ամենակարևորն է», — պատմում է Մարիամը։

Գյուղում աշխատանքից հետո Մարիամը համոզվել է, որ ճիշտ ուղի է ընտրելի. դեռ ուսանողական տարիներին նա որոշել է հիանալի մանկավարժ դառնալ։ Մարիամը երազում է մեկնել արտասահման, կատարելագործվել աստվածաբանության և մանկավարժության մեջ։ Իսկ առայժմ նա գիտելիքներ է քաղում միայն գրքերից ու դասագրքերից։

© Из личного архива Мариам МарикянՄարիամ Մարիկյան
Учителя в деревнях по программе Учитель для Армении - Sputnik Արմենիա
Մարիամ Մարիկյան

«Հնարավոր է, որ ծեծված հնչի, բայց իմ աշակերտներն ամեն օր նոր բան են սովորեցնում ինձ։ Օրինակ` ես երբեք ռեփ չէի լսել, բայց երեխաների հետ նույն լեզվով խոսելու համար ես սկսեցի լսել, հետաքրքրվել դրանով։ Տղաներից մեկի շնորհիվ նույնիսկ տարվել եմ ֆուտբոլով», — ծիծաղում է Մարիամը։

Մարիամը Նարինեի պես չի սահմանափակվում միայն իր առարկայով, նա երեխաներին ազգային պարեր է սովորեցնում, բարձր դասարանցիների հետ անգլերեն է պարապում և հիմնել է «Բանալի» ակումբը, որտեղ երեխաները կարևոր հարցեր են քննարկում։

«Գյուղում ամենից շատ կարոտում եմ ընտանիքիս և ընկերներիս, իսկ երբ մեկնում եմ Երևան, կարոտում եմ բնությունը և, իհարկե, երեխաներին։ Ես հարազատացել եմ նրանց հետ և հավատում եմ, որ նրանք կդառնան իրենց գործի հիանալի վարպետները», — ասում է նա։

Այսպիսով, այն հարցին` «ինչու են երիտասարդները դասավանդում գյուղական դպրոցներում», կարելի է մի քանի պատասխան տալ. ոգեշնչում է երեխաների հետ աշխատանքը, հաճելի է ապրել բնության գրկում, ինչ-որ արժեքավոր բան անել` քո հաճույքի և մյուսներին օգտակար լինելու համար։

Բայց ամենագլխավորը, կարծում եմ, մարդկային հոգիներն ուսումնասիրելու ձգտումն է, առաջին հերթին` քո, հետո` երեխայի։ Չէ՞ որ ինչպես պնդում են այս նյութի հերոսուհիները, մինչև 17 տարեկան բոլոր մարդկանց գլխում կախարդական մտքեր են ծնվում, իսկ 17-ից հետո շատ քչերն են պահպանում դրանք։

Լրահոս
0