19:58 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Մրգեր

Դիետան օգնում է… ավելի գիրանալ. պարզել են գիտնականները

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Սովահարությամբ նիհարելն առասպել է, որը հիմնված է մարդու օրգանիզմի մասին մակերեսային պատկերացումների վրա։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի —Sputnik. Սննդում առկա կալորիաների նվազեցումը կարող է օրգանիզմի նյութափոխանակության խախտումների հանգեցնել, ինչի հետևանքով մարդը կարող է ավելի շատ գիրանալ։ Նման եզրակացության են եկել Հելսինկիի համալսարանի գիտնականները։

Դիետոլոգներն ու բժիշկներն իրենց ուսումնասիրության ընթացքում մոտ 10 տարի հետևել են շուրջ 5 հազար մարդու առողջական վիճակին։ Նրանց ստուգել են 24 և 34 տարեկանում։ Ի վերջո, գիտնականները եզրակացրել են, որ երբ մարդը փորձում է զսպել ուտելը, օրգանիզմն անցնում է «խնայողության ռեժիմի». մարդու մարմինը «մտածում է», որ անբարենպաստ միջավայրում է հայտնվել, որտեղ սննդի դեֆիցիտ կա։ Դա ստիպում է օրգանիզմին էլ ավելի մեծ «պաշարներ հավաքել սև օրվա համար»։

Դիետաների փոխարեն բժիշկները խորհուրդ են տալիս ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, ինչը կօգնի ավելի արագ ազատվել կուտակած կիլոգրամներից։

Ուսումնասիրության մեջ նշված է` օգտակար դիետաներ չկան, քանի որ ցանկացած դիետա կալորիաների սահմանափակում է ենթադրում։

Գլխավոր թեմաներ