17:43 19 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Պաղպաղակ

Պաղպաղակի իրացումը կասեցվել է. պահեստում 100կգ ժամկետանց սպրեդ են հայտնաբերել. լուսանկար

CC BY 2.0 / m01229 / Blueberry ice cream cone
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
8710

«Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Առինջ գյուղում 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ է ոչնչացվել ։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)։

Просроченный спред Тульчинка
Ժամկետանց սփրեդը ոչնչացվել է

ՍԱՊԾ Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացրած վերահսկողության արդյունքում ընկերության պահեստում հայտնաբերել են «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ (այն արտադրող «Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Հայաստանում «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է):

«Սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Միաժամանակ, պատրաստի արտադրանքից՝ «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից, կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պահեստում առկա ընկերության ողջ արտադրանքի՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակների իրացումը կասեցվել է:

Գլխավոր թեմաներ