18:30 18 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Երևան

Կարևոր է իմանալ. ի՞նչ անել թունաքիմիկատներից չթունավորվելու համար

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Առողջապահության նախարարությունը հորդորում է զգույշ լինել թունաքիմիկատներից չթունավորվելու համար, գերատեսչությունը հրապարակել է թունաքիմիկատներն օգտագործելու կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված` մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է ձեզ համար անհասկանալի լեզվով։

Թունաքիմիկատով աղտոտված հագուստը պետք է լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին։

Անհրաժեշտ է տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով։

Թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում։

Պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում։

Չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում (լիմոնադի շիշ և այլն)։

Խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար։

Պետք է պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս։

Թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ։

Թունաքիմիկատի խառնուրդը պետք է պատրաստել լավ օդափոխվող տարածքում։

Թունաքիմիկատի հետ աշխատելիս պետք է օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ)։ Չի կարելի փչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ։

Պետք է օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը։ Աղտոտված մաշկը և հագուստը պետք է լվանալ առատ ջրով և օճառով։

Չի կարելի օգտագործել թերություններ ունեցող սարքեր։

Գլխավոր թեմաներ