17:38 19 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Զենք

Գողական աշխարհը ցնցվում է. Աթաբեկյանի և Ուսոյանի բախումը Գիա Քութաիսցու մահվան հանգեցրեց

CC0 / Jabbacake / Weapon
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
448 0 0

«Օրենքով գողերի» սպանությունների շարքն ու նրանց դեմ մահափորձերը շարունակվում են, հերթական զոհն է դարձել ազդեցիկ «օրենքով գողերից» մեկը, որը ժամանակին մտերիմ էր Դեդ Հասանի հետ։ Նրան սպանել են Ստամբուլում։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. «Գիա Քութաիսցի» անունով հայտնի «օրենքով գող» Գայոզ Զվիադաձեին երեկ սպանել են Ստամբուլում։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալությունը` հղում անելով անանուն աղբյուրներին։

Գործակալությունը հայտնում է, որ Զվիադաձեին կրակոցով են սպանել, իսկ նրա ուղեկիցը, որի ինքնությունը չի նշվում, ոտքի վնասվածք է ստացել։

Գիա Քութաիսցու սպանության պատճառը, նախնական տվյալով, կարող էր լինել ՌԴ Ռոստովի մարզում ազդեցություն հաստատելու համար երկու կլանների միջև մղվող պայքարը։ Այս պահին համարվում է, որ մարզը Նոդար Ուսոյանի ենթակայության տակ է (Նոդար Ռուստավցի, եզդի, Զախարիա Կալաշովի` Շաքրո Մոլոդոյի համախոհ)։

Այնուամենայնիվ, սպանված Գիա Քութաիսցին, ինչպես նաև նրա համախոհ Գոչա Ալփաիձեն (Ալֆասոն) փորձում էին Ռոստովի մարզում առաջ քաշել իրենց դրածոյին` Արթուր Աթաբեկյանին, որը հայտնի է Արթուր Մոլոդոյ անունով։ Անցյալ տարվա ամռանը Աթաբեկյանը հայտնվել է Դոնի Ռոստովի ժամանակավոր մեկուսարանում և իրեն «օրենքով գող» հռչակել, սակայն տեղի «գողերը» նրան չեն ընդունել։

Այդ փորձի արդյունքում, որոշ տվյալների համաձայն, անցյալ տարի Ալֆասոնի դեմ մահափորձ էին իրականացրել, բայց «գողը» ողջ էր մնացել։ Գիա Քութաիսցու սպանությունը Նոդար Ռուստավսկու դիրքերը խարխլելու փորձի համար վրեժ լուծելու շարունակությունն է։

Սպանությունը կատարողների մասին տեղեկություն չկա։ Այնուամենայնիվ, Ալֆասոնի դեմ անցյալ տարվա մահափորձի հավանական կազմակերպիչների թվում նշում էին «օրենքով գող» Զապա Լեննականցու (Անդրանիկ Սողոյան) անունը։ Նրա անվան հետ էին կապում նաև մեկ այլ քրեական հեղինակության` Դավիթ Ալխանաշվիլու (ավելի հայտնի է Դաթո Պանկիսկի անունով) սպանության հետ։ Ե՛վ Ալֆասոնի մահափորձը, և՛ Պանկիսկու սպանությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում։

Գիա Քութաիսցին «օրենքով գողերի հին դպրոցի» սան է, որը պահպանում է գողական ավանդույթները։ 2000-ականների կեսերին Քութաիսցին մտերիմ է եղել Շաքրո Մոլոդոյի և Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) հետ։

Գլխավոր թեմաներ