17:39 19 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Երևան

Օրերն ավելի կտաքանան, բայց անձրև կտեղա. եղանակի կանխատեսում

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (115)
79 0 0

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին Հայաստանի շրջանների մեծ մասում անձրև կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Այսօր` ապրիլի 10-ին, Հայաստանում տեղումներ չեն կանխատեսվում, իսկ ապրիլի 11-14-ը երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես ապրիլի 10-ին տեղումներ չեն լինի, իսկ 11-14-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, որը կուղեկցվի ամպրոպով։

Այսօր` ապրիլի 10-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 24-26, գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն:

 

թեմա:
Եղանակը Հայաստանում (115)

Գլխավոր թեմաներ