06:19 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Սուպերմարկետ

«Էվրիկա» խանութներից գնումներ կատարելիս զգույշ եղեք

CC0 / kc0uvb / Shopping
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
441 0 0

Ցանցի խանութներում մեծ քանակությամբ ժամկետանց և մակնշման անհամապատասխանություններով սննդամթերք է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող 4 սուպերմարկետներում մեծ քանակությամբ մակնշման անհամապատասխանություններով սննդամթերք է հայտնաբերվել` ոլոռ, մարինացված սնկի տեսականի, դոնդող, սառը սուրճ, ձիթապտուղ և եգիպտացորեն, ձիթապտղի յուղ, բուսական այլ յուղեր, կաթ, սերուցք, քացախաթթվի տեսակներ, խուրմա, մարինացված ծիծակ, մանանեխ, չաման, կարագ, պահածոյացված սպիտակ ու կարմիր լոբի, խտացրած կաթ, վարսակի փաթիլներ, սոուսներ, նռան նաշարաբ, շերտավոր խմոր, թխեմալի, կետչուպ, մեղր, տարբեր տեսակի պանիրներ, քաղցրավենիքներ, պահածոյացված պղպղեղ, տարբեր տեսակի նրբերշիկներ, թթու բանջարեղեն, աջիկա, խաշ, երշիկներ, չորացրած և ծխեցրած ձկներ, հնդկական ընկույզ, գարեջուր, մսային ռուլետ, պելմեններ (ընդհանուր առմամբ՝ 643 հատ և 49 կգ):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը` տեղեկացնելով, որ բոլոր ապրանքատեսակները հանվել են վաճառքից:

Խանութներից մեկում հայտնաբերվել են նաև մի քանի ժամկետանց մթերքներ՝ հաց, սփրեդ, բուժենինա և երշիկ, որոնք վաճառքից հանվել ու տեղում ոչնչացվել են:

Տեսչական մարմինը վերահսկողության շրջանակներում մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց սննդամթերք արդեն իսկ հայտնաբերել էր «Էվրիկա Գրուպ» սուպերմարկետների ցանցի խանութներից երեքում:

Ըստ թեմայի

Պաղպաղակի իրացումը կասեցվել է. պահեստում 100կգ ժամկետանց սպրեդ են հայտնաբերել. լուսանկար
Երևանի սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ
«Նոր Զովք» խանութում ժամկետանց ապրանք են հայտնաբերել
Ամանորին ընդառաջ ժամկետանց սննդամթերքի տեսականի` երևանյան սուպերմարկետում

Գլխավոր թեմաներ