ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Նախօրեին Քլոե Քարդաշյանը մայր է դարձել։ Չնայած քաղաքացիական ամուսնու դավաճանության հետ կապված ողջ աղմուկին, կինը Տրիստան Թոմփսոնին թույլ է տվել տեսնել դստերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը գրում է, որ այժմ Քլոեն մտածում է միայն նորածին դստեր մասին, և իր ողջ ժամանակը երեխային է տրամադրում։
«Քլոե Քարդաշյանը «ներել» է դավաճան Տրիստան Թոմփսոնին։ Նա մեղադրում է խմբակային զվարճանքների սիրահարներին հարբած խնջույքների համար», — նշում է պարբերականը։
Հայտնի է, որ Քլոեի մայրը` Քրիս Ջեները, Քորթնի ու Քիմ Քարդաշյան քույրերը երկունքի ցավերի մասին իմանալուց անմիջապես հետո մեկնել են Քլիվլենդ։ Քլոեն Լոս Անջելեսից այնտեղ էր տեղափոխվել` ընկերոջ մոտ։ Երեխայի հայրը` Տրիստան Թոմփսոնը, բասկետբոլիստ է, նա խաղում է Cavaliers թիմի կազմում։
Այժմ Քլոեն երջանիկ է դուստեր լույս աշխարհ գալով։ Ի դեպ, փոքրիկը ծնվել է ամերիկյան բժշկական կենտրոնում ապրիլի 12-ի առավոտյան ժամը 4-ին։