23:53 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի նշանադրության մասին լուրեր են շրջանառվում

© Sputnik / Александр Вильф
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
27220

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոնը, Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիրը բուռն քննարկումների կենտրոնում է հայտնվել՝ ադամանդե մատանիի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը «Սեմ դնեյ» պարբերականի հետ հարցազրույցում մեկնաբանել է իր նշանադրության մասին լուրերը։

Աղջիկը ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ Instagram-ի իր էջում մեծ քարով մատանու լուսանկար է տեղադրել։ Բաժանորդները որոշել են, որ նա նշանվել է ու շնորհավորանքների տեղատարափ են ուղղել։

Երկրպագուները գեղասահորդուհու համար միանգամից երկու ամուսին են մատնանշել` չինական ծագում ունեցող կանադացի Պատրիկն Չանին, որի հետ Ժենյան Ճապոնիայում հանգստանում էր ու նրա վաղեմի ընկերոջը՝ ճապոնացի Յուձուրու Խանյուին։ Երկուսն էլ աշխարհահռչակ գեղասահորդներ են, 2018  թվականի օլիմպիական չեմպիոններ։

Սակայն երիտասարդ գեղասահորդուհին շտապել է հերքել լուրերը։

«Մատանին նվիրել են մայրս ու տատս Օլիմպիադայից առաջ։ Ինքս եմ ընտրել և՛ շրջանակը, և քարը, բիժուտերիա չեմ կրում, միայն իսկական թանկարժեք զարդեր։ Կարծում եմ՝ ավելի լավ է երկար ժամանակ կրել նույն, բայց լավ զարդերը»,  — ասել է Եվգենյան։

Աղջիկն արդեն մեկուկես տարի է անդադար կրում է ոսկե քառատերև թևնոցն ու մատանիները։ Նա չի հանում զարդերը նույնիսկ քնելուց, ցնցուղ ընդունելու, մարզումների ու ելույթների ժամանակ։

Ըստ թեմայի

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը շոու կվարի Առաջին ալիքի եթերում
Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը հուզվեց. ո՞վ հասցրեց նրան այդ վիճակին
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան(Բաբասյան) խաղաշրջանի ընթացքում տառապել է ոտքի վնասվածքով

Գլխավոր թեմաներ