21:30 23 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.00
  • GBP631.07
  • EUR562.53
  • RUB7.62
«Կասպերսկի Լաբորատորիա»

Ով և ինչու է մեզ հետևում սոցիալական ցանցերում. ինչպես պաշտպանվել տվյալների հավաքագրումից

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
4010

Սոցիալական ցանցերից օգտվում են վարկատուները, գոծատուները՝ վարկառուների ու աշխատողների ընտրելու նպատակով՝ ըստ այդ օգտատերերի հրապարակումների ու հավանությունների:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Stutnik. «Կասպերսկի Լաբորատորիայի» փորձագետներն ուսումնասիրել են մի շարք դեպքեր և տեխնոլոգիաներ, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալներն օգտագործվում են նրանց քաղաքական և սպառողական նախասիրությունների, վարկունակության, աշխատանքի տեղավորվելու հնարավորության և նրանց հնարավոր սոցիալական վարքի այլ ասպեկտների մասին տեղեկատվություն ստանալու համար։

Այս մասին տեղեկացնում են «Կասպերսկի Լաբորատորիայի» մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության՝ նման տեխնոլոգիաները կարող են կիրառվել կամ կիրառվում են նաև Հայաստանում։

«Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից գեներացվող տվյալների հսկայական քանակը վաղուց ցանկալի ավար է դարձել մարքեթինգային գործակալությունների, սոցիոլոգիական ծառայությունների և տվյալների վաճառքով զբաղվող ընկերությունների համար։ Բրիտանական Cambridge Analytica ընկերությանն առնչվող վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, որն, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ստացել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի տվյալները և դրանք օգտագործել ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում, ավելորդ անգամ ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այդ ռեսուրսը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այն մասին, որ օգտատերերի տարբեր գործողությունները սոցիալական ցանցերում կարող են ազդել խանութում որևէ ապրանքի համար վարկի տրամադրման վրա, օգտատերերը հազիվ թե մտածեն։ Իսկ վարկատուները և նրանց վարկառուների մասին տեղեկատվություն տրամադրող կազմակերպություններն լայնորեն օգտվում են այդ ռեսուրսից։ Օրինակ, Ռուսաստանի Վարկային պատմությունների ազգային բյուրոն (ՎՊԱԲ) Mail.ru Group-ի հետ հայտարարել է սոցիալական ցանցերի հաշվեգրերի միջոցով հնարավոր վարկառուների ստուգման ծառայության ստեղծման մասին։

Այժմ բանկերը կկարողանան հասանելիություն ստանալ «Одноклассники»-ում, «ВКонтакте»-ում և «Мой Мир»-ում հաշվեգրեր ունեցող միլիոնավոր մարդկանց մասին տեղեկատվությանը։

Վարկունակության գնահատման լուրջ խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չունեն վարկային պատմություն։ Ինչպես իմանալ՝ արդյոք օգտատերը ժամանակին կվճարի՞ վարկը, եթե նա ոչ մի վարկ չի վերցրել։ Օգնության են գալիս գնահատման ոչ ավանդական մեթոդները։ Օրինակ, Ֆիլիպինների Lenddo ստարտափը, ի թիվս այլոց, առաջարկում է հնարավոր վարկառուներին գնահատել ըստ նրա, թե ինչպես են նրանք լիցքավորում հեռախոսի մարտկոցը։ Ձեր սմարթֆոնը լիցքաթափվում է մինչև զրո։ Հնարավոր է, որ դուք անպարտաճանաչ մարդ եք, որը նաև կձգձգի ամենամսյա վճարումները։

«Սբերբանկն» անցյալ տարվա վերջում հայտարարեց, որ վարկառուներին գնահատելու է ըստ սոցիալական ցանցերում հավանությունների և գրառումների. հաղորդվում էր, որ գողալեզու երգերի և բանտային մշակույթի սիրահարները կդժվարանան վարկ ստանալիս։

Double Data ընկերությունը՝ ոչ ավանդական սքորինգի ռուսական շուկայի առաջին խաղացողներից մեկը նույնպես օգտագործում էր սոցիալական ցանցերը և խելացի ալգորիթմները վարկառուների գնահատման համար, մինչև որ Mail.ru Group դատարանի միջոցով չհասավ իր սոցիալական ցանցերից բաց տվյալների օգտագործման արգելքին։

Իսկ, օրինակ, Facebook-ն առանց ավելորդ աղմուկի գրանցել է ըստ օգտատիրոջ ընկերների վարկային պատմության նրա վարկային բարեհուսության հաշվարկի արտոնագիր։

Առցանց կյանքը վաղուց միաձուլվել է իրականի հետ, և սոցիալական ցանցերում օգտատերերի գործողությունները իրականության վրա ազդում են ամենատարբեր ասպեկտներով։ Օրինակ, Fama.ioընկերությունը գործատուներին առաջարկում է սոցիալական ցանցերում թեկնածուների ստուգման ծառայություններ։ Ստուգման արդյունքում (իհարկե, խելացի ալգորիթմների օգնությամբ) ընկերությունը կհայտնի, թե կհարմարվի արդյոք օգտատերը կորպորատիվ մշակույթին, կլինի արդյոք ակտիվ և ջանասեր աշխատակից և արժե արդյոք նրանից սպասել շովինիստական արտահայտություններ և սեքսուալ ոտնձգություններ։

Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը առաջարկում է սոցիալական ցանցերում տվյալների հավաքագրումից պաշտպանվելու մի քանի մեթոդ:

  • Դրա համար հարկավոր է սահմանափակել սեփական էջին երրորդ անձանց հասանելիությունը։
  • Հետևել, թե ում հետ եք ընկերանում։ Եթե դուք ընկերանալու հարցումներ եք ընդունում անծանոթ մարդկանցից, ապա պատրաստ եղեք նրան, որ ձեր գրառումներն ամեն դեպքում կտեսնի գործատուն կամ վարկատուն, եթե նույնիսկ ձեր էջը փակ է։
  • Առաջարկվում է օգտագործել սեփական վեբ-այցելությունների պատմությանը տվյալներ հավաքագրողների հասանելիությունը սահմանափակող մեխանիզմներ։

Ըստ թեմայի

«Կասպերսկի լաբորատորիաներ». ԱՄՆ մեղադրանքները բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն
«Կասպերսկի լաբորատորիան» գիտի, թե ինչ կայքեր են այցելում հայ երեխաները
«Կասպերսկի լաբորատորիան» բացահայտել է Հայաստանի դեմ ուղղված կիբեռսպառնալիքների աղբյուրները

Գլխավոր թեմաներ